Նիկոլայ Գրանդկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գրանդկովսկի
ռուս.՝ Николай Грандковский
Ծնվել էփետրվարի 11 (23), 1864
ԾննդավայրՍարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 5 (18), 1907 (43 տարեկան)
Մահվան վայրՊենզա, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[1]
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրժանրային գեղանկարչություն
 Nikolai Grandkovsky Վիքիպահեստում

Նիկոլայ Կարլովիչ Գրանդկովսկի (ռուս.՝ Николай Карлович Грандковский, 11 (23) փետրվարի, 1864, Սարատով, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն5 (18) մայիսի, 1907, Պենզա, Պենզայի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, մանկավարժ[2], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսների մասնակից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գրանդկովսկին ծնվել է 1864 թվականի փետրվարի 11-ին (նոր տոմարով՝ փետրվարի 23) Սարատովում։ Նկարչական նախնական կրթությունն ստացել է Սարատովում՝ նկարիչներ Դ. Ռոսովի ու Միխայիլ Դոլիվո-Դոբրովոլսկու մոտ, որոնց երաշխավորությամբ 1880 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[4]։ Սովորել է հայրենի քաղաքի հատկացրած միջոցներով[5]։ Սովորելու ընթացքում Նիկոլայ Գրանդկովսկին ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի երկու փոքր և երկու մեծ արծաթե մեդալներ «Նկարչության բնագավառում ունեցած հաջողության համար»[1]։

1889 թվականին[4] Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց հետո Նիկոլայ Գրանդկովսկին ապրել է Մոսկվայում։ 1891 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին[3], 1892 թվականից եղել է Մոսկվայի գեղարվեստը սիրողների միության անդամ[6]։

1894 թվականին Նիկոլայ Գրանդկովսկին արժանացել է Մոսկվայի գեղարվեստը սիրողների միության առաջին մրցանակի «Գրող Նիկոլայ Զլատովրատսկու դիմանկարի» համար, իսկ 1895 թվականին ստացել է միության երկրորդ մրցանակը «Լողանալ» նկարի համար[1]։

Կոնստանտին Սավիցկու հրավերով, ով այդ ժամանակ ղեկավարում էր Պենզայի պատկերասրահն ու Պենզայի Ն. Սելիվյորստովի անվան գեղարվեստի ուսումնարանը[Նշ. 1], Նիկոլայ Գրանդկովսկին 1897 թվականին Մոսկվայից տեղափոխվում է Պենզա, որտեղ մոսկվացի նկարիչներ Կոնստանտին Կլոդտի, Պյոտր Կորովինի ու Նիկոլայ Ժուկովի հետ դասավանդել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում ու Պենզայի հոգևոր սեմինարիայում[2]։

Նիկոլայ Գրանդկովսկին մահացել է 1907 թվականի մայիսի 5-ին (նոր տոմարով՝ մայիսի 18) Պենզայում։

1907 թվականին Պենզայում տեղի է ունեցել Նիկոլայ Գրանդկովսկու աշխատանքների հետմահու անհատական ցուցահանդեսը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1955 թվականից ուսումնարանը կրում է Կոնստանտին Սավիցկու անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Иванчикова О. А., Сазонов В. П. Грандковский, Николай Карлович // Пензенская энциклопедия / Гл. ред. К. Д. Вишневский. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 759 с. — ISBN 5-85270-234-X
  2. 2,0 2,1 «145 лет исполняется со дня рождения основоположника пензенского художественного училища Николая Грандковского». ГТРК «Пенза» (ռուսերեն). Пенза: Государственный интернет-канал «Россия». 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  4. 4,0 4,1 Личное дело Грандковского Николая Карловича. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // РГАЛИ. Ф. 680. Оп. 2. Ед. хр. 172. 58 л.
  5. Савельева Е. К. Общество любителей изящных искусств в Саратове. Конец XIX - начало XX века(ռուս.) // Художественные коллекции музеев и традиции собирательства : сборник. — Саратов: Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева, 1999.
  6. Грандковский Николай Карлович. Прошение о приеме в члены Московского общества любителей художеств, письмо о высылке денег за его работу. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // РГАЛИ. Ф. 660. Оп. 1. Ед. хр. 366.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գրանդկովսկի» հոդվածին։