Նիկոլայ Բաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բաև
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1875, հոկտեմբերի 6
Ծննդավայր Աստրախան
Մահացել է 1952, օգոստոսի 5
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ
Ազգություն Հայաստան Հայաստան
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Պորտալ Portal.svg Արվեստ


Նիկոլայ (Նիկողայոս) Գևորգի Բաև (1875, հոկտեմբերի 6, Աստրախան - 1952, օգոստոսի 5, Երևան) - հայ ճարտարապետ։

Ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը (1901)։ 1911-ից աշխատել է Բաքվում. կառուցել ավելի քան 100 հասարակական և բնակելի շենքեր` Մայիլյան եղբայրների Մեծ թատրոնը (1911, այժմ` Օպերայի և բալետի թատրոն), Սաբունչի երկաթուղային կայարանն ու հարակից բոլոր կառույցները, Շերեմետևների և Սելիմխանովների շահութաբեր տները, հիվանդանոցային համալիր, դպրոցներ, մենատներ, Արմենիքենդի բնակելի զանգվածը (Բաևի թաղամաս) և այլն։ 1927-ից Երևանում նախագծել և իրականացրել է Պիոներների պալատը, Սունդուկյանի անվան թատրոնի (նախկին), պետբանկի (այժմ` ՀՀ կենտրոնական բանկ), ՀԽՍՀ արդարադատության նախարարության (1935-37, այժմ` ՀՀ դատախազություն) շենքերը։ Բաևը կառույցներ ունի նաև Մոսկվայում, Թբիլիսիում (Սոլոլակի 5-հարկանի բնակելի շենքերը)։[1]

Պատկերներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Էդմոնդ Տիգրանյան, Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում (XIX դարի վերջ-XX դարի սկիզբ), Երևան, 2000։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 191-192։