Նիկոլայ Բայբակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բայբակով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ճարտարագետ և պետական գործիչ
Ծննդյան օր մարտի 7, 1911(1911-03-07)[1]
Ծննդավայր Սաբունչի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 31, 2008(2008-03-31)[2][3] (97 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան[4]
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Նիկոլայ Կոնստանտինովիչ Բայբակով (մարտի 7, 1911(1911-03-07)[1], Սաբունչի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 31, 2008(2008-03-31)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային պետական գործիչ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

1932 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթային ինստիտուտը և մինչև 1935 թվականն աշխատել է Բաքվում։ 1935-1937 թթ. ծառայել է սովետական բանակում։ 1937-1940-ական թթ. Բաքու և Կույբիշև քաղաքներում ղեկավար աշխատանքներ է կատարել նավթարդյունաբերության բնագավառում։ 1944 թվականից՝ ԽՍՀՄ նավթարդյունաբերության ժողկոմ, 1948 թվականից՝ մինիստր։ 1955-1957 թթ.՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի ժողովրդական տնտեսության հեռանկարային պլանավորման պետական հանձնաժողովի նախագահ, 1957-1958 թթ.՝ ՌՍՖՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ և Պետպլանի նախագահ։ 1964-1965 թթ.՝ ԽՍՀՄ Պետպլանին կից նավթարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ մինիստր, 1965 թվականից՝ ԽՍՀՄ Պետպլանի նախագահ։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1952-1961 թթ. և 1966 թվականից։ ՍՍՀՄ 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Նիկոլայ Կոնստանտինովիչ Բայբակովն արժանացել է լենինյան մրցանակի (1963 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Բայբակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 264