Նիկոլաե Բոտգրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Բոտգրաս
Բնօրինակ անունռումիներեն՝ Nicolae Botgros
Ծնվել էհունվարի 25, 1953(1953-01-25) (71 տարեկան) կամ 1953[1]
Մոլդովենեսկ Բադիկուլ, Կագուլի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Մոլդովա
Մասնագիտությունջութակահար և դիրիժոր
Գործիքներջութակ
ԱմուսինLidia Bejenaru?
Պարգևներ
Վաստակի շքանշան
Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ
"Mihai Eminescu" Medal և Հանրապետության շքանշան
 Nicolae Botgros Վիքիպահեստում

Նիկոլաե (Նիկոլայ) Բոտգրոս (ռումիներեն՝ Nicolae Botgros, հունվարի 25, 1953(1953-01-25) կամ 1953[1], Badicul Moldovenesc, Cahul District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երաժիշտ և կոմպոզիտոր, Մոլդավիայի պետական ֆիլհարմոնիայի «Լեուտարի» ժողովրդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար[2]։ Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Բոտգրոսը ծնվել է 1953 թվականի հունվարի 25-ին Մոլդովական ԽՍՀ Կագուլի շրջանի Բադիկուլ Մոլդովենեսկ գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետություն[3]՝ երաժիշտների ընտանիքում. նրա հայրը եղել է ջութակահար, երկու եղբայրները նույնպես փոքր տարիքից նվագել են տարբեր երաժշտական գործիքներ։

Նիկոլաե Բոտգրոսը երաժշտություն է սովորել է Սորոկիի մշակութային-լուսավորական ուսումնարանում, իսկ 1990 թվականին ավարտել է ուսումը Քիշնևի կոնսերվատորիայում (ջութակահար և դիրիժոր)[4]։

1970-ական թվականների սկզբին Նիկոլաե Բոտգրոսն աշխատել է «Չոկիրլիա» նվագախմբում։ 1973-1974 թվականներին որպես ջութակահար աշխատել է «Մուգուրել» նվագախմբում, իսկ 1974-1978 թվականներին՝ «Ժոկ» անսամբլում։ 1978 թվականից Նիկոլաե Բոտգրոսը գլխավորում է «Լեուտարի» անսամբլը, որ կազմակերպվել էր «Մուգուրել» ժողովրդական անսամբլի հիման վրա։ Ելույթ է ունեցել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում ու արտասահմանում՝ Եվրոպայում ու Ամերիկայում։ «Լեուտարի» անսամբլն արժանացել է բազմաթիվ մեդալների ու դիպլոմների։

Նիկոլաե Բոտգրոսն ամուսնացած է Լիդիա Բեժենարուի հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988)
  • 2000 թվականին պարգևատրվել է Մոլդովայի Հանրապետության շքանշանով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Բոտգրաս» հոդվածին։