Օրյան Նիլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիլանդ Օրյանից)
Օրյան Նիլանդ
նորվ.՝ Ørjan Nyland
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1990(1990-09-10)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Վոլդա, Նորվեգիա
Հասակ 192 սմ
Քաշ 83 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Ինգոլշտադտ 04
Համար 26
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Վոլդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2012 Նորվեգիա Հյոդ 59 (0)
2013-2015 Նորվեգիա Մոլդե 61 (0)
2015-մ.հ. Գերմանիա Ինգոլշտադտ 04 1 (0)
Ազգային հավաքական
2008 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 18 տ. 2 (0)
2011-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21 տ.) 8 (0)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 16 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Նիլանդ Օրյանը դարպասապահի դիրքւոմ

Օրյան Հասկյոլդ Նիլանդ (նորվ.՝ Ørjan Håskjold Nyland, սեպտեմբերի 10, 1990 թվական, Վոլդա, Նորվեգիայի թագավորություն), նորվեգացի ֆուտբոլիստ, գերմանական «Ինգոլշտադտ 04»-ի և Նորվեգիայի հավաքականի դարպասապահը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակում Օրյանը բացի ֆուտբոլից զբաղվել է նաև հանդբոլով և լեռնադահուկային սպորտով[4][5]։ Ֆուտբոլային կարիերան դարպասապահը սկսել է իր իր ծննդավայրի՝ Վոլդայի ֆուտբոլային դպրոցում։ 2007 թվականին Նիլանդը դառնում է «Հյոդ» ֆուտբոլային ակումբի մինչև 21 տարեկանների երիտասարդական ակումբի ֆուտբոլիստ[6]։ Իր անցկացրած առաջին մրցաշրջանում Օրյանը հանդիսանում էր թիմի երրորդ դարպասապը՝ հիմնական դարպասապահ Կիմ Լեյնոֆից և Վեյբյորն Սկիիյդեից հետո։ 2008 թվականին Օրյանը տեղափոխվում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում և մասնակցում է երեք հանդիպման։ Նույն թվականին նա ճանաչվում է Նորվեգիայի ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր դարպասապահներից մեկը և մարզումներ է անցկացնում նորվեգական «Ռուսենբորգի»[7] և «Մոլդեի» և «Էվերթոնի» հետ։

2010 թվականին Նիլանդը դառնում է թիմի հիմնական դարպասապահը։ 2012 թվականին նորվեգական «Տրյոմսյոն» ցանկանում է ձեռք բերել Նիլանդին՝ որպես Մարկուս Սալմանին փոխարինող ֆուտբոլիստ։ Գործարքը տեղի չի ունենում, քանի որ ֆինանսական պահանջները չեն ապահովվում[8]։ Նույն թվականին Օրյանը օգնում է իր թիմի հաղթանակ տանել Նորվեգիայի ազգային գավաթի խաղարկությունում[9]։

2012 թվականին Նիլանդ Օրյանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքում «Մոլդե» ֆուտբոլային ակումբի հետ։ Սկզբում՝ Օրյանը դարպասապահներ Էսպեն Պետերսենից և Ուլե Սոդերբերգից հետո հանդիսանում էր թիմի երրորդ դարպասապահը[10]։ 2013 թվականի մայիսի 6-ին «Սպարտի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[11]։ Էսպեն Պետերսենի վնասվածք ստանալուց հետո, Նիլանդը դառնում է թիմի հիմնական դարպասապահը[12]։ 2013 թվականին Օրյանը իր թիմի հետ միասին արդեն իր կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ է տանում Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում[13] (2014 թվականին նույնպես, այսինքն երեք տարի անընդմեջ դարպասապահին հաջողվում է տարբեր ֆուտբոլային ակումբների հետ հաղթանակ տանել երկրի գավաթի խաղարկությունում[14]), իսկ արդեն մեկ տարի անց դառնում է Նորվեգիայի չեմպիոն[15][16][17]։

2015 թվականի ամռանը Օրյանը չորսամյա պայմանագիր է կնքում Բունդեսլիգայի «Ինգոլշտադտ 04» ֆուտբոլային ակումբի հետ[18]։ Օգոստոսի 22-ին «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում նա կատարում է իր առաջնամուտը Գերմանիայի ֆուտբոլի լիգայում[19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի երիտասարդական հավաքականի կազմում Օրյանը մասնակցում է Իսրայելում կայացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի շրջանակներում նա մասնակցություն է ունենում Անգլիայի[20], Իսրայելի[21], և Իսպանիայի[22] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[23]։ Առաջնության արդյունքներով Օրյանը ընդգրկվում է խորհրդանշական հավաքականի կազմում[24][25]։

2013 թվականի նոյեմբերի 19-ին Շոտլանդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում Նիլանդը կատարում է իր նորամուտը արդեն Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ørjan Håskjold Nyland». altomfotball.no (Norwegian). TV 2. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Tveter, Eivind (2012 թ․ սեպտեմբերի 27). «Valgte bort hjelm og ski for hansker og ball». nernett.no (Norwegian). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Thomassen, Mari Waagard (2012 թ․ նոյեմբերի 13). «Ørjan Nyland månedens talent». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ruud, Anders (2007 թ․ նոյեմբերի 12). «Ørjans drømmeuke» (Norwegian). Adresseavisa. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Sivertsen, Øyvind (2012 թ․ նոյեմբերի 29). «Tromsø ville kjøpe Hødds keeperhelt» (Norwegian). iTromsø. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Aarsæther, Dag Slinning (2012 թ․ նոյեմբերի 25). «Hødd med cupbombe etter straffedrama» (Norwegian). TV 2. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Burheim, Mads Gudim (2012 թ․ նոյեմբերի 29). «Hødds keeperhelt klar for Molde» (Norwegian). Dagbladet. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Старт VS. Мольде 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—05—06.
  12. Karlsen, Tor-Kristian (2013 թ․ հունիսի 20). «European Under-21 Championship: team of the tournament». The Guardian. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Askeland, Øyvind (2013 թ․ նոյեմբերի 20). «Nyland: - Kunne ikke ha hatt et bedre år». Verdens Gang (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Waagaard, Mari Stanisic (2013 թ․ օգոստոսի 26). «Norges tropp til VM-kvalikkamper». fotball.no (Norwegian). Football Association of Norway. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Vik, Marius (2013 թ․ հունիսի 11). «Skullerud gjør ni forandringer mot Italia». Verdens Gang (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Veland, Bernhard (2013 թ․ հունիսի 20). «– Nyland bedre enn de Gea i EM». Aftenposten (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Ashby, Kevin (2013 թ․ հունիսի 21). «Thiago leads all-star squad dominated by Spain». UEFA. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Örjan Nyland wechselt nach Ingolstadt». www.fcingolstadt.de (German). FC Ingolstadt 04. 2015 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Ингольштадт 04 VS. Боруссия Дортмунд 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—23.
  20. «Англия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013—06—08.
  21. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—06—05.
  22. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—06—15.
  23. Moe, Svein Halvor (2011 թ․ հունիսի 3). «Vanskeleg for Ørjan Nyland i U21-debuten» (Norwegian). Vikebladet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Sande, Egil (2012 թ․ սեպտեմբերի 27). «Supertalentet som kan stanse Branns cupdrøm» (Norwegian). Nettavisen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Østbø mister Frankrike-kampen». Norwegian News Agency (Norwegian). TV 2. 2012 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Flygind, Kjetil (2013 թ․ հունիսի 3). «Her avgjør de hvem som blir Norges EM-keeper». Aftenposten (Norwegian). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Nyland vant keeperduellen». Sunnmørsposten (Norwegian). 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրյան Նիլանդ» հոդվածին։