Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը (1926|1926 թվականին)։ Ծառայել է Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ 1934–1939 թվականներին սովորել է Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմիԱրևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին մասնակցել է Սմոլենսկի համար մղված մարտերին, ապա Մոսկվայի պաշտպանությանը։ 1943 թվականին Բալոյանի հրամանատարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է Սպաս-Դեմենսկ, Ռոսլավլ, Իփսլավիչի, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևել քաղաքների ազատագրման մարտերին։ Բալոյան 1944 թվականին սկզբից եղել է 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1947 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիայի դասընթացները։ Դասավանդել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, և Վ․ Ի․ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիաներում (մինչև 1954 թվականը)[3]։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 237)։