Նենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենեն` աջ ձեռքով դանկ կատարելիս

Նենե Հիլարիոն (պորտ. արտասանություն` [Նեˈնե], ծնվ.` սեպտեմբերի 13, 1982թ.` Սան Կարլոս, Բրազիլիա) բրազիլացի պրոֆեսինալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Վաշինգթոն Վիզարդսի կազմում` որպես կենտրոնական:

Ծնվել է որպես Մայբիներ Ռոդնի Հիլարիո (Maybyner Rodney Hilário), սակայն օրինական կերպով անունը փոխել է Նենե:

Բովանդակություն

[խմբագրել] Վաղ տարիները

Մանուկ հասակում նրան բոլորը անվանել են նենե, ինչը բրազիլյան պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ: Նրան տվել էին այդպիսի անվանում, քանի որ ընտանիքում և ընկերական շրջափատում նա տարիքով ամենափոքրն էր: Ինչպես շատ բրազիլացի մանուկներ` նա նույնպես սկսել է զբաղվել ֆուտբոլով և նույնիսկ իր խաղային որակը հասցրել այն աստիճանի, որ շարժել է տեղի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների հետաքրքրությունը:[փա՞ստ]

[խմբագրել] Պրոֆեսիոնալ կարիերա

Առաջին քայլերը պրոֆեսիոնալ բասկետբոլում Նենեն սկսել է 2001թ.-ին որպես Բրազիլիայի հավաքականի անդամ: Բացի այդ` նա հանդես է եկել բրազիլական Վասկո դա Գամա ակումբում: Այնուհետև նրան հաջողվում է ընդունվել NBA-ի ամառային ճամբար, որը անցնելուց հետո մուտք է գործում լիգա` 2002թ.-ի NBA դրաֆթով: Նրան ընտրում է Նյու Յորք Նիքսը` #7 ընտրության իրավունքով, որից հետո Նենեն միանգամից փոխանակվում է Դենվեր Նագեթս:

2002–03 խաղաշրանը նա սկսում է որպես պահեստային, սակայն խաղաշրջանի վերջում արդեն դառնում է մեկնարկող հետևյալ միջին արդյունքերով` 10.5 միավոր, 6.1 անդրադարձ (ռեբաունդ) և 1.6 խլում, ինչպես նաև սեզոնն ավարտում է որպես 10 լավագույն նետման արդյունավետություն ունեցող բասկետբոլիստներից մեկը (.519):

2005թ.-ի նոյեմբերի 5-ին` Սան Անտոնիո Սփըրսի հետ ունեցած խաղում , Նենեն ստանում է աջ ոտքի ծանր վնասվածք:

[խմբագրել] Անձնական կյանք

Նենեն ամուցնացած է Լոուրեն Փրոթի հետ:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով