Նառվա (ծովածոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նառվա
Տեսակծոց
Երկիր Էստոնիա և  Ռուսաստան
ՎարչատարածքNarva-Jõesuu City? և Toila Rural Municipality?
Խորություն30 մետր
Մասն էՖիննական ծոց
Լիճ հոսող գետՆառվա
Անվանված էՆառվա
Քարտեզ
Քարտեզ

Նառվա (Նառվայի շուրթ, էստ․՝ Narva laht), ծովածոց Ֆիննական ծոցի հարավում, ողողում է Ռուսաստանի ու Էստոնիայի ափերը։ Արևմուտքից Նառվա ծովածոցը Լուժյան ծովածոցից բաժանվում է Կուրգալյան թերակղզով։ Արևելքում նրա սահմանն համարվում է Լյատիվանեմի հրվանդանը, որ գտնվում է էստոնական Կունդա քաղաքից հյուսիս-արևելք։ Նառվա ծովածոցի լայնությունը Ֆիննական ծոցի մոտ կազմում է 90 կմ։ Նառվա ծովածոցը ցամաքում խորանում է 40 կմ[1]։

Նառվա ծովածոցի ափին են գտնվում էստոնական չորս բնակավայրեր՝ Սիլլամյաե, Նառվա-Յուեսուու քաղաքներն ու Ասեռի ու Տոիլա գյուղերը։

Աշխարհագրական տեղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նառվա ծովածոցի հարավային ափերը Էստոնիայի սահմանում են։ Նառվայի գետաբերանից սկսած 8 կմ դեպի արևմուտք ավազուտներ են, իսկ այնուհետև սկիզբ է առնում բարձր ու կտրուկ պատ, որ կոչվում է Գլինտ։ Նառվա ծովածոցի ափի ընդհանուր երկարությունը կազմում է 130 կմ։ Ծովածոցի արևելյան ափը պատկանում է Ռուսաստանին։ Այս ափը ցածր է ու ավազային։ Կուրգալա հրվանդանի մոտ գտնվում են անտառապատ բլուրներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 20 մետրի։

Նառվա ծովածոցը դեկտեմբերից մինչև մարտ ծածկված է սառույցով[1]։ Նառվա ծովածոց է լցվում համանուն գետը։ Նախկինում Նառվա ծովածոց էր թափվում նաև Ռոսսոն գետը, որը ներկայումս ծովածոցին հասնելուց քիչ առաջ միանում է Նառվա գետին։ Նառվայի գետաբերանի մոտ է Նառվա-Յուեսուու առողջարանային քաղաքը։

Նառվա ծովածոցի հյուսիսարևելյան կողմի մուտքը բավականին վտանգավոր է ստորջրյա քարերի պատճառով։ Վիգրոդնդ կղզյակի վրա տեղակայված է փարոս։ Նառվա գետաբերանը նշելու համար փարոս է տեղադրված նաև Գունգերբուրգում (Նառվա-Յուեսուու)[2]. վերջինս կառուցվել է 1725 թվականին և երկու անգամ վերանորոգվել է (1808 և 1957 թվականներին)։

Նառվա ծովածոցում գտնվում են մեկ տասնյակից ավելի կղզիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия.
  2. «Lighthouses of Northern Estonia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.