Նապոլեոն Անդրիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն Անդրիասյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10 (22), 1897[1]
ԾննդավայրԲոլնիս-Խաչեն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Նապոլեոն Վասիլի Անդրիասյան (հունվարի 10 (22), 1897[1], Բոլնիս-Խաչեն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 12, 1973(1973-11-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական կուսակցական աշխատող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 10 (23)–ին, Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Բոլնիս-Խաչեն գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1916-ից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններին։ 1920-ի դեկտեմբերից մինչև 1921-ի մայիսը եղել է Հայկոմկուսի ԿԿ-ի լիազորը Դարալագյազում, ապա՝ Երևանի հեղկոմի նախագահը։

Այնուհետև կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Դոնբասում և Մոսկվայում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946–1949 թվականներին աշխատել է որպես ԽՍՀՄ սննդհամի արդյունաբերության մինիստրի տեղակալ։ Ընտրվել է Համ(բ)ԿԿ XIV և XVII համագումարների պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է նոյեմբերի 12-ին, Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոն Անդրիասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 395