Նամպալի Մենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամպալի Մենդի
ֆր.՝ Nampalys Mendy
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1992(1992-06-23)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Լա-Սեն-սյուր-Մեր
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1998-1999 Ֆրանսիա Լա Բոկար (Տուլոն)
1999-2001 Ֆրանսիա Դու Լա (Տուլոն)
2001-2005 Ֆրանսիա ՌՖՍ (Տուլոն)
2005-2007 Ֆրանսիա Տուլոն
2007-2010 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Ֆրանսիա Մոնակո 74 (0)
2013-2016 Ֆրանսիա Նիս 110 (1)
2016-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 5 (0)
2017-2018  Ֆրանսիա Նիցցա 14 (0)
Ազգային հավաքական
2009 Ֆրանսիա Ֆրանսիա(մինչև 18) 3 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 8 (0)
2011-2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 13 (0)
2010-2014 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նամպալի Մենդի (ֆր.՝ Nampalys Mendy, հունիսի 23, 1992(1992-06-23)[1][2], Լա-Սեն-սյուր-Մեր), սենեգալական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Լեսթեր Սիթի» ակումբի հենակետային կիսապաշտպան։ Բաֆետիմբի Գոմիսի ազգականն է[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդին «Տուլոն» և «Մոնակո» ակումբների սան է։ 2010 թվականին Նամպալին եռամյա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։ Օգոստոսի 7-ին «Լիոն» ակումբի դեմ խաղում նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[4]։ Մրցաշրջանի ավարտին «Մոնակոն» դուրս է մնացել, բայց Նամպալին մնացել է թիմում և թիմին օգնել է երկու տարի անց վերադառնալ էլիտա։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մենդին տեղափոխվել է «Նիս» ակումբ։ 2013 թվականի օգոստոսի 17-ին «Ռեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 19-ին «Բաստիայի» դեմ խաղում Նամպալին խփել է իր առաջին գոլը «Նիսի» կազմում[6]։

2016 թվականին Մենդին տեղափոխվել է անգլիական «Լեսթեր Սիթի»՝ «Մոնակոյում» իր նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերիի մոտ[7]։ Նա պայմանագիր է կնքել 4 տարով։ Տրանսֆերի գումարը կազմել է 15,5 միլիոն եվրո[8]։ Օգոստոսի 20-ին Լոնդոնի «Արսենալ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը անգլիական Պրեմիեր լիգայում[9]։ 2017 թվականի ամռանը Մենդին վարձավճարով տեղափոխվել է «Նիս» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 և 2013 թվականներին Մենդին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Տուլոնի մրցաշարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Alexandre et Nampalys Mendy, une histoire de famille dans le mercato bordelais ?». www.girondins33.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  4. «Լիոն VS. Մոնակո 0:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
  5. «Նիս VS. Ռոն 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 17.
  6. «Բաստիա VS. Նիս 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 19.
  7. «Клаудио Раньери: «Не знаю, настолько же быстр Муса, как и Варди, но очень важно иметь еще один самолет в команде»» (անգլերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 13.
  8. ««Лестер» объявил о трансфере хавбека «Ниццы» Нампалиса Менди» (անգլերեն). sports.ru. 2016 թ․ հուլիսի 3.
  9. «Լեսթեր Սիթի VS. Արսենալ Լոնդոն 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամպալի Մենդի» հոդվածին։