Նաթիբ լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակլեռ
Երկիր Ֆիլիպիններ
ՏեղադրությունԲատտան
Բարձրություն (ԲԾՄ)1253 մետր մ
Սմիթսոնիան կոդ273082

Նաթիբ լեռ /nɑːˈtb/, հրաբուխ և կալդերա Ֆիլիպինների Լուսոն կղզու հարավում՝ Բաթանի շրջանում։ Հրաբուխը զբաղեցնում է Բաթան թերակղզու հյուսիսային հատվածը։ Լեռն իր շրջակայքով բնության հատուկ պահպանվող տարածք է և 1945 թվականից կոչվում է Բաթանի ազգային պարկ[1][2]։

Ֆիզիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզի ռելիեֆը

Նաթիբ լեռը ստրատոհրաբուխ է՝ 6-7 կմ (3.7-4.3 մղոն) բարձրությամբ կաղնաձև կալդերայով, որը բացված է դեպի հյուսիս-արևմուտք։ Այդ կալդերայի արևելյան կողմում ընկած է ավելի փոքր՝ 2 կմ-անոց Պասուկուլան կալդերան[1]։ Նաթիբ լեռան ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից բարձր է 1253 մետր (4111 ոտնաչափ) և գտնվում է երկու կալդերաների համընկնման կետում։ Բարդ կալդերան ընդհանուր ունի 26 կմ (16 մղոն) տրամագիծ[3]։

Հրաբխային ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթիբ լեռը չի ունեցել պատմական ժայթքումներ։ 1991 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին ժայթքումը հավանաբար տեղի է ունեցել Անթրոպոգենից մինչև Պլեյստոցեն ընկած ժամանակահատվածում[4]։ Ավելի վաղ՝ 1971 թվականին կատարված հետազոտությունը ցոյց է տալիս, որ ժայթքման հետևանքով առաջացած նյութերի տարիքը 69 000-ից ±27 000 է[4]։ Դոկտոր Քեվին Ռոդոլֆոյի վերջերս կատարած հետազոտությունը Չիկագոյի Իլինոյս համալսարանի հողի և շրջակա միջավարի գիտությունների դեպարտամենտից ցույց է տվել, որ վերջին ժայթքումը եղել է հրաբխի նախապատմական պիրոկլաստիկ հոսքը, որը Սուբիկ ծովածոցից մուտք է գործել Զամբալեսի թերակղզի, ուսումնասիրելուց 11-18 000 տարի հետո[5]։ Նաթիբի այժմյան ակտիվությունը զբաղեցնում է 5 ջերմային տարածք։ Նաթիբ կալդերայի հիդրոթերմալ հանքավայրերից են Ասինը, Մամոտը, Տիգուլանգինը, Ույոնգը և Պայպիտը[4]։ Հանքավայրերի ջերմաստիճանը՝ ցածր հոսքերով և չեզոք կամ ալկալային ջրազրկմամբ, հասնում է 30-56 °C-ի[3]։

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսոմոլոգիայի համալասրանը Նաթիբ լեռը դասակարգել է պոտենցիալ ակտիվ հրաբուխների մեջ[3]։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթիբ լեռան վրա հայտնաբերված ժայռերի մեծամասնությունը բիոտիտային, հոռնբլենդային, անդեզիտային ծագման է, որոնք ունեն թեքում դեպի դացիտային հոսքեր և տուֆեր և նման են Մարիվելս լեռանը՝ Բաթան թերակղզու հարավային մասին[3][6]։

Նաթիբը Արևմտյան Բաթանի հրաբխային շղթայի մասն է, որն իր մեջ ներառում է Պինատուբո ակտիվ հրաբուխը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mt. Natib" Արխիվացված 2011-02-04 Wayback Machine. Bataan...Raging Peninsula. Retrieved on 2012-02-21.
  2. "Protected Areas in Region 3" Արխիվացված 2014-01-09 Wayback Machine. Protected Areas and Wildlife Bureau of the Philippines. Retrieved on 2012-02-21.
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Natib" Արխիվացված 2011-10-05 Wayback Machine. Philippine Institute of Volcanology and Seismology. Retrieved on 2012-02-21.
  4. 4,0 4,1 4,2 «Natib». Global Volcanism Program. Smithsonian Institution. Վերցված է 2008-12-02-ին.
  5. Cherry (2012-02-03). "Preserve Mt. Natib of Bataan". MyBataan.com. Retrieved on 2012-02-21.
  6. "Mariveles" Արխիվացված 2011-10-05 Wayback Machine. Philippine Institute of Volcanology and Seismology. Retrieved on 2012-02-21.
  7. "Pinatubo Volcano" Արխիվացված 2009-01-29 Wayback Machine. Philippine Institute of Volcanology and Seismology. Retrieved on 2012-02-21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթիբ լեռ» հոդվածին։