Նազիկ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազիկ Բաղդասարյան
Ծնվել էհուլիսի 3, 1988(1988-07-03) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց
Մասնագիտությունդերասանուհի

Նազիկ Բաղդասարյան (հուլիսի 3, 1988(1988-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիկ Բաղդասարյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում[1]։ Նրա քույրը պարուհի Աննա Քալաշյանն է[2], ամուսինը՝ դերասան Արթուր Գեղամյանը[3]։

Միջնակարգ կրթությունը ստացել է 2005 թվականին՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում։ 2006-2010 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Տիգրան Գևորգյանի արվեստանոցում։ 2010 թվականից որպես դերասանուհի աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։ Նկարահանվել է ֆիլմերում, գովազդային հոլովակներում, ելույթ է ունեցել ներկայացումներում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լև Տոլստոյի «Ոսկե բանալին»
  • Բենեդետտիի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում»
  • Ժան Պոլ Սարտր «Ճանճերը»
  • Ա.Շահբազյանի «Չնչիկ»
  • Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Աղջիկ)
  • Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Մրգավաճառ)
  • «Բրեմենյան երաժիշտները» (Կատու)
  • Ա.Տոլստոյի «Ոսկե բանալի» (Պիերո)
  • Ֆ.Սագանի «Բարև թախիծ» (Սեսիլ)
  • Ռ.Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Նազիկ Բաղդասարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «AV Production - Աննա Քալաշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. Mediamax. ««Մեկ տարի բաժանված ենք եղել, որից անմիջապես հետո՝ ամուսնացել». Նազիկ Բաղդասարյան». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]