Աննա Քալաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Քալաշյան
Ծնվել էօգոստոսի 6, 1994(1994-08-06) (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՄասնագիտությունՊարուհի

Աննա Քալաշյան (օգոստոսի 6, 1994(1994-08-06), Երևան, Հայաստան), հայ պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Քալաշյանը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում[1]։ Աննա Քալաշյանի քույրը դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն է[2], ամուսինը՝ պարող, պարուսույց Ասատուր Քալաշյանը[3]։

2000-2004 թվականներին Աննա Քալաշյանը սովորել է «Երևան» ստուդիայում, 2001-2009 թվականներին՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2009-2013 թվականներին՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո ստացել է հագուստի մոդելավորողի մասնագիտի որակավորում։ 2003-2008 թվականներին ուսումը շարունակել է «Բարեկամություն» պարի պետական համույթին կից ստուդիայում։ Որպես պարուհի 2008-2009 թվականներին հանդես է եկել «Բարեկամություն» պարի պետական անսամբլում, 2009 թվականից եղել է նույն անսամբլի մենապարուհի։

2018 թվականին Աննա Քալաշյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը։ 2010-2015 թվականներին որպես փորձավար և մենապարուհի եղել է «Ինտեր Դանս» պարային համույթում։ 2014 թվականից «Քալաշյան» պարային դպրոցի գլխավոր փորձավարուհի է[4]։

Աննա Քալաշյանը 2011 թվականներին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրի։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճանապարհ»
  • «Սիրեցի, յարիս տարան»
  • «Նոկտյուրն»
  • «Սուսերով պար»
  • «Հերոսական բալլադ»
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ)
  • «Մաուգլի» (Եղնիկ)
  • «Իսպանական»
  • «Լա Բոհեմ»
  • «Միստեր և Միսիս Սմիթ»
  • «Հանդիպում»
  • «Հիվանդասենյակ N»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Աննա Քալաշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «AV Production - Նազիկ Բաղդասարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. Mediamax. «Այսօր պարողներ Ասատուրի և Աննայի հարսանիքն է». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  4. ««Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]