Նադին Սալամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադին Սալամե
Ծնվել էօգոստոսի 9, 1980(1980-08-09) (43 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Պաղեստին
Մասնագիտությունդերասանուհի

Նադին Սալամե (արաբ․՝ نادين سلامة‎‎, օգոստոսի 9, 1980(1980-08-09), Բեյրութ, Լիբանան[1]), պաղեստինցի դերասանուհի, որն իր կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Սիրիայում։

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Լիբանան գնալը նրա ընտանիքը ապրում էր Աքքայում, Պաղեստին։

Նրա հայրը՝ Նաբիլ Սալամեն, Պաղեստինի ազատության կազմակերպության (ՊԱԿ) ակտիվիստ էր։ Սկզբում համագործակցում էր Յասեր Արաֆաթի ՖԱԹՀ կուսակցության հետ, իսկ ավելի ուշ համահիմնադրել է ծայրահեղական «Սև սեպտեմբեր» պաղեստինյան ռազմատենչ կազմակերպությունը [1] Արխիվացված 2005-10-26 Wayback Machine։ 1982 թվականին Լիբանանում Իսրայելի զորքի ներխուժման ժամանակ հայրը անհետ կորել էր (ընտանիքի և ընկերների ենթադրությամբ` նրան գերեվարել են իսրայելցիները)։ Այս իրադարձությունից հետո նա անհետ կորած էր համարվում, իսկ այդ ժամանակ Նադինը բոլորում էր իր երեք տարեկանը։

Պատերազմը ստիպեց նրան իր մոր և քույրերի հետ միասին մեկնել Սիրիա։ Դամասկոսում սովորել է Թատերական արվեստի բարձրագույն ակադեմիայի դերասանական ֆակուլտետում։ Նրան դասավանդել են սիրիացի այնպիսի հայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են Նայլա ալ-Ատրաշին և Ջիհադ Սա’դը։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջի առաջին կուրսում Նադինը նկարահանվել էր սիրիացի հայտնի ռեժիսոր Նաջդատ Անզուրի «ալ-Քավասիր» հեռուստասերիալում։ Այն 29 էպիզոդից բաղկացած ֆանտազիա ժանրի սերիալ է, որը պատմում էր Միջնադարյան Արաբիայում ասպետության, պատերազմի, սիրո և միջցեղային հակամրտությունների մասին (թրայբալիզմ)։ Այստեղ նա խաղում էր Զումուրուդայի դերը։ Դրանից հետո նա խաղացել է մի պիեսում, երկու հեռուստատեսային ֆիլմում, մեկ կինոֆիլմում, և տասից ավելի հեռուստասերիալներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. NadineSalameh.com Արխիվացված 2008-05-09 Wayback Machine official biography Accessed 6 Jun 2008