Նադիա Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիա Հուսեյն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1984(1984-12-25) (39 տարեկան)
ԾննդավայրԼութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
ԿրթությունԲաց համալսարան, Challney High School for Girls? և Luton Sixth Form College?
ԵրկերThe Great British Baking Show?
Մասնագիտությունխոհարար, սյունակագիր, հեռուստահաղորդավարուհի, Հացթուխ, խմբագիր և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnadiyahussain.com

Նադիա Ջամիր Հուսեյն (անգլ.՝ Nadiya Jamir Hussain, դեկտեմբերի 25, 1984(1984-12-25), Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի շեֆ խոհարար[1], գրող և հեռուստահաղորդավար՝ բանգլադեշական ծագմամբ[2][3]։ Նա հայտնի է դարձել 2015 թվականին BBC-ի «Բրիտանիայի լավագույն հացթուխ» շոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող դառնալուց հետո[4]։ Հաղթանակից հետո պայմանագիր է կնքել BBC-ի հետ «Նադիայի քրոնիկները» վավերագրական նախագծի անցկացման համար[5]․ խոհարարության և Նադիայի՝ բրիտանական սննդի ուսումնասիրության և նրա ընտանիքի մասին 8 էպիզոդանոց ռեալիթի շոուում[6], նաև դարձել է The One Show հեռուստաամսագրի մշտական մասնակից։

Նադիան Թայմս ամսագրի մեկնաբան է, Penguin Random House-ի, Hodder Children’s Books-ի և Harlequin-ի հեղինակ և սյունակագիր։ ITV հեռուստաալիքի «Ազատ կանայք» հեռուստաալիքի հրավիրյալ մասնակից է եղել։ Նրան հրավիրել են տորթ թխելու Եղիսաբեթ II թագուհու 90-ամյակի կապակցությամբ։

2017 թվականին Հուսեյնը Debrett’s ընկերության կողմից անվանվել է 500 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Մեծ Բրիտանիայում և BBC News-ի կանանց ցանկում[7]։ Նա նաև մտել է British Book Awards-ի «Տարվա լավագույն գիրք» մրցանակի շորթ-լիստ՝ «Թխել իմ պատմությունը»-ի համար և առաջադրվել է «Բեկում» մրցանակի «Նադիայի քրոնիկները» սերիալի համար Թագավորական հեռուստատեսային ընկերության մրցանակի հանձնման արարողության ժամանակ։ Թեդ Քանթլը՝ համայնքների համախմբվածության կառավարական զեկույցի հեղինակը, ասել է, որ Հուսեյնը արել է «ավելին բրիտանա-մուսուլմանական հարաբերությունների համար, քան 10 տարի պետական քաղաքականության»[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khaleeli, Homa (2015 թ․ հոկտեմբերի 12). «Bake Off winner Nadiya Hussain: 'I wasn't thinking about representing Muslims, I was thinking about my bakes'». The Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Griffiths, Emmy (2017 թ․ հուլիսի 7). «Nadiya Hussain stars in new trailer for BBC show Nadiya's British Food Adventure». Hello. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  3. Jefferies, Mark (2018 թ․ սեպտեմբերի 18). «'My whole life revolves around not falling apart': TV chef Nadiya Hussain opens up on her crippling panic disorder». Daily Mirror. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. Ward, Rachel (2015 թ․ հոկտեմբերի 8). «The Great British Bake Off 2015: the final – Nadiya crowned winner». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Hogan, Michael (2017 թ․ հուլիսի 17). «Nadiya's British Food Adventure is why the BBC must hang on to Mrs Hussain». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  6. Pewsey, Guy (2018 թ․ մայիսի 16). «Nadiy's Family Favourites: Bake off was just the start - Nadiys is Eliza Doolittle for a new generation». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  7. «100 Women 2016: Bake Off's Nadiya Hussain - Muslim, Bangladeshi, British and proud». BBC News. 2016 թ․ դեկտեմբերի 7.
  8. Wiseman, Eva (2016 թ․ դեկտեմբերի 16). «Nadiya Hussain: 'This is more than a job – it's important to be out there'». The Observer. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Kere, Anna (2016 թ․ մարտի 23). «APPG on Social Integration Minutes for Meeting on Monday, 23 May, 4-6pm, in Boothroyd Room, Portcullis House» (PDF). All Party Parliamentary Group on Social Integration. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.