Յուրի Բերչիչե
Բերչիչեն Ռեալ Սոսիեդադի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Yuri Berchiche Izeta | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1990[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Zarautz, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկ Բիլբաո | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2004 | Անտիգուոկո | ||
2004-2005 | Ռեալ Սոսիեդադ | ||
2005-2007 | Ատլետիկ Բիլբաո | ||
2007-2009 | Տոտենհեմ Հոտսպուր | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2009 | Տոտենհեմ Հոտսպուր | 0 | (0) |
2009 | → Չելտենհեմ Թաուն | 7 | (0) |
2009-2010 | Ռեալ Վալյադոլիդ B | 25 | (0) |
2009-2010 | Ռեալ Վալյադոլիդ | 1 | (0) |
2010-2012 | Ռեալ Ունիոն | 45 | (1) |
2012-2017 | Ռեալ Սոսիեդադ | 77 | (3) |
2012-2014 | → Էյբար | 67 | (7) |
2017-2018 | Պարի Սեն-Ժերմեն | 22 | (2) |
2018-ներկա | Ատլետիկ Բիլբաո | 38 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2006 | Իսպանիա Մ17 | 6 | (0) |
2014-ներկա | Բասկերի Երկիր | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յուրի Բերչիչե (իսպ.՝ Yuri Berchiche, փետրվարի 10, 1990[1][2][3], Zarautz, Ուրոլա Կոստա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերչիչեն հանդես է եկել Անտիգուոկոյի, Ռեալ Սոսիեդադի, Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիաներում։ 2007 թվականի հունիսի 8-ին իսպանացին միացավ Տոտենհեմ Հոտսպուրի երիտասարդական թիմին։2009 թվականի մարտի 26-ին Բերչիչեն 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Լիգա Մեկում հանդես եկող Չելտենհեմ Թաուն[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մարտի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուոլսոլի դեմ խաղում[7][8]։ Չելտենհեմ Թաունի կազմում Բերչիչեն անցկացրեց 7 հանդիպում։
2009 թվականի օգոստոսի 10-ին Բերչիչեն տեղափոխվեց Ռեալ Վալյադոլիդ[9][10][11]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 30-ին՝ Ալմերիայի դեմ խաղում[12][13]։ Վալյադոլիդի առաջին թիմի կազմում իսպանացին անցկացրեց 3 հանդիպում[14]։ 2010 թվականի ամռանը Բերչիչեն 2 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Ունիոնի հետ[15], որի կազմում անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Ռեալ Սոսիեդադ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 29-ին Բերչիչեն վերադարձավ Ռեալ Սոսիեդադ, որը նրան միանգամից վարձավճարով ուղարկեց Էյբար[16]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 2 մրցաշրջան՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ մասնակցած 77 հանդիպումներում։ 2013-14 մրցաշրջանում Բերչիչեն օգնեց Էյբարին իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Լա Լիգա[17][18] և ընդգրկվեց Սեգունդա Դիվիզիոնի խորհրդանշական թիմում[19]։
2014 թվականի ամռանը Բերչիչեն վերադարձավ Ռեալ Սոսիեդադ՝ երկարաձգելով պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[20]։ Նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[21]՝ փոխարինելով երկար ժամանակ թիմում խաղացող Ալբերտո դե լա Բելային[22][23][24][25]։ Իր դեբյուտը Ռեալ Սոսիեդադի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[27]։ Ռեալ Սոսիեդադի կազմում Բերչիչեն անցկացրեց 88 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Պարի Սեն-Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 7-ին Բերչիչեն 5 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[28][29][30][31]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Լևեն Կուրզավային Սենտ-Էտիենի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 20-ին՝ Կանի դեմ խաղում[33]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[34][35]։ Մարտի 31-ին Բերչիչեն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Մոնակոյի դեմ խաղում[36]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[37][38]։ Մայիսի 18-ին նա մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Լես Հերբյեի դեմ խաղին[39], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[40][41]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Բերչիչեն անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[42][43] և թիմի հետ հաղթելով նաև Ֆրանսիայի առաջնությունը[44][45][46]։
Ատլետիկ Բիլբաո[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 2-ին Բերչիչեն 4 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկ Բիլբաոյի հետ[47][48][49][50]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[51]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 27-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[52]։ 2019 թվականի ապրիլի 3-ին իսպանացին գոլ խփեց Լևանտեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[53]։ Իր առաջին մրցաշրջանում Բերչիչեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[54]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերչիչեն ներկայացրել է Իսպանիան մինչև 17 և մինչև 18 տարեկանների հավաքականներում։ Բացի այդ, նա հանդես է եկել ոչ պաշտոնական Բասկերի Երկրի ֆուտբոլի հավաքականի կազմում[55]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[56]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չելտենհեմ Թաուն (վարձավճար) | 2008–09 | Լիգա Մեկ | 7 | 0 | 0 | 0 | — | 7 | 0 | |||
Ռեալ Վալյադոլիդ | 2009–10 | Լա Լիգա | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 | ||||
Ռեալ Ունիոն | 2010–11 | Սեգունդա Դիվիզիոն B | 16 | 1 | 1 | 0 | 17 | 1 | ||||
2011–12 | 31 | 0 | 0 | 0 | 31 | 0 | ||||||
Ընդհանուր | 47 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 1 | ||
Էյբար (վարձավճար) | 2012–13 | Սեգունդա Դիվիզիոն B | 30 | 4 | 3 | 0 | — | 6 | 0 | 39 | 4 | |
2013–14 | Սեգունդա Դիվիզիոն | 37 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 38 | 3 | |||
Ընդհանուր | 67 | 7 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 77 | 7 | ||
Ռեալ Սոսիեդադ | 2014–15 | Լա Լիգա | 21 | 0 | 4 | 0 | — | 25 | 0 | |||
2015–16 | 21 | 0 | 1 | 0 | 22 | 0 | ||||||
2016–17 | 35 | 3 | 6 | 0 | 41 | 3 | ||||||
Ընդհանուր | 77 | 3 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 88 | 3 | ||
Պարի Սեն-Ժերմեն | 2017–18 | Լիգա 1 | 22 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 32 | 2 |
Ատլետիկ Բիլբաո | 2018–19 | Լա Լիգա | 35 | 2 | 2 | 0 | — | 37 | 2 | |||
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||||||
Ընդհանուր | 38 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 259 | 15 | 25 | 0 | 2 | 0 | 9 | 0 | 295 | 15 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարի Սեն-Ժերմեն
- Ֆրանսիայի առաջնություն. 2017–18[45]
- Ֆրանսիայի գավաթ. 2017–18[40]
- Ֆրանսիայի լիգայի գավաթ. 2017–18[38]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեգունդա Դիվիզիոնի խորհրդանշական հավաքական. 2013–14[19]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Spain - Yuri - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Cheltenham sign Spurs youngsters» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Cheltenham bag Spurs duo». Eurosport. 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Walsall FC - Cheltenham Town, Mar 28, 2009 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Walsall 1-1 Cheltenham» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Yuri makes Valladolid move». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «OFFICIAL: Yuri Berchiche Joins Real Valladolid From Tottenham Hotspur | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Spurs offload Berchiche». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «UD Almería - Real Valladolid CF, Aug 30, 2009 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Almeria vs. Real Valladolid - Football Match Report - August 30, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Del Horno jugará en Valladolid, cedido por el Valencia, hasta final de Liga» (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Yuri Berchiche, que se fue del Athletic con 17 años, ficha por el Real Unión - Athletic Club de Bilbao». athletic.elcorreo.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «La Real ficha a Yuri Berchiche y lo cede al Eibar». El Correo (եվրոպական իսպաներեն). 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Eibar promoted to La Liga for first time in their history | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Eibar gain glorious promotion to Liga BBVA». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 19,0 19,1 España, Madrid,. «The Liga Adelante team of the season». Liga de Fútbol Profesional (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «La Real renueva a Yuri Berchiche y Gaztañaga». www.laliga.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Yuri Berchiche: "Quiero hacerme un hueco en este equipo"». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Vavel (2016 թ․ հունվարի 21). «Yuri Berchiche, baja de última hora por lesión». VAVEL.com (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Fernández, Iñaki (2016 թ․ ապրիլի 8). «De la Bella: "Voy a darlo todo si tengo la oportunidad de jugar" - Gipuzkoagaur». Gipuzkoagaur (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ ««En su día vi las orejas al lobo, por eso ahora juego cada partido como si fuera el último»». diariovasco.com (եվրոպական իսպաներեն). 2016 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Yuri berchiche ya es una pieza preciada. Noticias de Gipuzkoa». Noticias de Gipuzkoa (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Sevilla FC - Real Sociedad, Sep 24, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Villarreal CF - Real Sociedad, Sep 18, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Yuri Berchiche signs for Paris Saint-Germain - PSG.fr». en.psg.fr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Verschueren, Gianni. «Yuri Berchiche, PSG Agree to 5-Year Contract After Real Sociedad Transfer». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «PSG sign Berchiche from Real Sociedad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «PSG signs Spanish defender Yuri Berchiche». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Paris Saint-Germain - AS Saint-Étienne, Aug 25, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Paris Saint-Germain - SM Caen, Dec 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Real Madrid - Paris Saint-Germain, Feb 14, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Real Madrid 3 Paris Saint-Germain 1: Record-breaking Ronaldo inspires comeback». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 38,0 38,1 «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Les Herbiers VF - Paris Saint-Germain, May 8, 2018 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 40,0 40,1 «PSG win French Cup to complete treble» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Paris Saint-Germain win French Cup, but minnows Les Herbiers win plaudits | IOL Sport» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Yuri Berchiche joins Athletic Bilbao». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Yuri | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «PSG wrap up Ligue 1 title with Monaco win | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 45,0 45,1 «Ligue 1: Paris St-Germain claim title after stylish 7-1 win over Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «PSG win French Ligue 1 title after beating defending champions Monaco 7-1». France 24 (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Yuri Berchiche, new Athletic Club player | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Paris Saint-Germain's Yuri Berchiche joins Athletic Bilbao». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «DONE DEAL: PSG defender Yuri Berchiche joins Athletic Bilbao - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Berchiche makes Bilbao move». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Athletic Bilbao - CD Leganés, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Athletic Bilbao - SD Huesca, Aug 27, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Athletic Bilbao - Levante UD, Apr 3, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Yuri | Football Stats | Athletic Bilbao | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Euskadiko Futbol Federakundea | Federación Vasca de Fútbol». Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Yuri». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բերչիչեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բերչիչեն transfermarkt-ում
- Բերչիչեն soccerbase.com-ում
- Բերչիչեն WhoScored.com կայքում
- Բերչիչեն Պարի Սեն-Ժերմենի պաշտոնական կայքում
- Բերչիչեն Ատլետիկ Բիլբաոյի պաշտոնական կայքում
- Բերչիչեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բերչիչե» հոդվածին։ |
|
|
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աթլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բասկ ֆուտբոլիստներ
- Էյբարի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Չելտենհեմ Թաունի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Ռեալ Ունիոնի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ