Յուջին Փոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուջին Փոլի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1919(1919-11-29)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 20, 2012(2012-05-20)[2] (92 տարեկան)
Մահվան վայրԴաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՈւիտոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCity Colleges of Chicago? և Armour Institute of Technology?
ԵրկերZenith Flash-matic?
Մասնագիտությունգյուտարար
ԱշխատավայրZenith Electronics?
Պարգևներ և
մրցանակներ
 Eugene Polley Վիքիպահեստում

Յուջին Փոլի (անգլ.՝ Eugene Polley; նոյեմբերի 29, 1919(1919-11-29)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 20, 2012(2012-05-20)[2], Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և գյուտարար։

Հայտնի է անլար հեռուստացույցի հեռակառավարման վահանակի ստեղծումով։

1935 թվականին սկսել է աշխատել Zenith Radio Corporation ընկերությունում (այժմ` Zenith Electronics, LG Electronics-ի դուստր կազմակերպություն)։ 1955 թվականին նա ստեղծել է Flash-Matic անլար հեռակառավարման վահանակը, որը լույս բաց թողնելով դեպի էկրանի լուսազգայուն անկյուն, կարողանում է այն ակտիվացնել և հաղորդումները փոխելը։ Շուտով պարզվել է, որ այդ կենցաղային տիպի սարքերը մեծ ազդեցություն են ունեցել հեռուստատեսության, իսկ այնուհետև` կինոմատոգրաֆիայի զարգացման համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Յուջին Փոլին աշխատել է կատարելագործել ռադիոտեղորոշիչը ԱՄՆ-ի բանակի համար։ Zenith-ում իր 47-ամյա աշխատանքի ընթացքում հասցրել է գլխավորել ձայնագրությունների բաժինը և դառնալ ընկերության գլխավոր ինժեների օգնական։ Նաև ստացել է 18 արտոնագիր իր գյուտերի համար։

Նա և իր գործընկերը` Zenith-ի ինժեներ Ռոբերտ Ադլերը 1997 թվականին արժանացել են «էմմի» մրցանակին Ազգային հեռուստատեսային արվեստի և գիտության ակադեմիայի կողմից` որպես «Անլար հեռուստատեսային հեռակառավարման վահանակների զարգացման ոլորտի առաջամարտիկներ»։

Մահացել է 2012 թվականի մայիսի 23-ին, 97 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Փոլի» հոդվածին։