Յոշիսադա Սիմիձու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոշիսադա Սիմիձու
清水 義定
Ծնվել է1943
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ և բժիշկ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինճապոներեն

Յոշիսադա Սիմիձու‏‎ (ճապ.՝ 清水 義定, 1943), ճապոնացի աստղագետ, աշխատել է Նաչի-Կացուուրա աստղադիտարանում։ Երկար ժամանակ աշխատել է որպես օրթոպեդ։ Այնուհետև սկսել է զբաղվել աստղերի լուսանկարների հրապարակմամբ, իսկ 1993-ից 2000 թվականները վարել է նոր աստերիդների հետևողական որոնում։ Համատեղ մեկ այլ ճապոնացի աստղագետ Տակեշի Ուրատայի հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 311 աստերոիդ։ 2011 թվականի հուլիսի 16-ի տվյալներով հայտնաբերած աստերոիդների քանակով զբաղեցնում էր այլ աստղագետների միջև 24-րդ տեղը, իսկ ընդամենը աստերոիդ հայտնաբերողների, ներառյալ նաև ծրագրերը, 38-րդը[1]։

Նրա պատվին է անվանվել (7300) Յոշիսադա աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. IAU. «7300 Յոշիսադա աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.