Յոզեֆ Վենգլոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Վենգլոշ
սլովակ.՝ Jozef Vengloš
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա,  Սլովակիա և  Չեխոսլովակիա[1][2]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1936(1936-02-18)[3][1][2]
Ծննդավայր Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[1][2]
Մահվան ամսաթիվ հունվարի 26, 2021(2021-01-26)[4] (84 տարեկան)
Մահվան վայր Բրատիսլավա, Սլովակիա
Դիրք կիսապաշտպան

Յոզեֆ Վենգլոշ (սլովակ.՝ Jozef Vengloš, փետրվարի 18, 1936(1936-02-18)[3][1][2], Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[1][2] - հունվարի 26, 2021(2021-01-26)[4], Բրատիսլավա, Սլովակիա[5]), չեխ ֆուտբոլիստ, Չեխոսլովակիայի և Սլովակիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչ։ Նա գլխավորել է ութ ազգային առաջնությունների և հինգ ազգային հավաքականների ակումբներ՝ Ավստրալիա, Չեխոսլովակիա, Մալազիա, Սլովակիա և Օման։ Նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիան մարզական ոլորտում, մասնագիտացել է նաև հոգեբանության ոլորտում։ Նա մի քանի անգամ դասախոսել է աշխարհի FIFA-ի ակադեմիաներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականից մինչև 1966 թվականները եղել է Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի պաշտպան, թիմի ավագ և միաժամանակ հանդես է եկել ազգային հավաքականում։ Հեպատիտի պատճառով թողել է մարզական կարիերան և տեղափոխվել Ավստրալիա, որտեղ էլ սկսել է մարզչական կարիերա։ Սկզբում գլխավորել է Նոր Հարավային Ուելս նահանգի ակումբը, ապա այդ երկրի ազգային հավաքականը։ Հետագայում վերադարձել է Չեխոսլովակիա և գլխավորել երիտասարդական հավաքականը։ 1973 թվականին նա նշանակվել Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Թիմի ղեկին երեք տարվա ընթացքում նա երկու անգամ նվաճել է ազգային առաջնության գավաթը։ 1973-1978 թվականներին զուգահեռ նա եղել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ Նրա թիմը 1976 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիային, իսկ եզրափակչում՝ Գերմանիային։

1978 թվականին գլխավորել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականը։ 1980 թվականին նրա թիմը հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ ԳԴՀ-ի հավաքականին տանուլ է տվել։

1983-1984 թվականներին Վենգլոշը մարզել է Լիսաբոնի «Սպորտինգը», ապա տեղափոխվել Մալայզիա և երեք տարի մարզել տեղի ակումբներից մեկը և ազգային հավաքականը։ 1988 թվականին նա կրկին գլխավորել Չեխոսլովակիայի ազգային հավաքականը և դուրս բերել թիմին 1990 թվականի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Ազգային հավաքականից հետո նա գլխավորել է անգլիական «Ասթոն Վիլլան»՝ դառնալով անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ակումբը գլխավորող առաջին արտասահմանցի ու ոչ իռլանդացի մարզիչը։

1991-1993 թվականներին Վենգլոշը մարզել է թուրքական «Ֆեներբախչեն»։

1993 թվականին նա դարձել է Սլովակիայի ազգային հավաքականի առաջին մարզիչը։ 1995-1997 թվականներին նա մարզել է Օմանի ազգային հավաքականը։

1998 թվականի հուլիսի 17-ին Վենգլոշը նշանակվել է Գլազգոյի «Սելթիկի» գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերայի ավարտից հետո նա մնացել է ակումբում և զբաղվել տեխնիկական խորհրդատվությամբ[6][7]։

2002 թվականի մրցաշրջանում Վենգլոշը ղեկավարել է ճապոնական Ջեֆ Յունաթդ Իտիխարա Տիբա ակումբը։ Դրանից հետո նա ավարտել է իր մարզչական կարիերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Evidence zájmových osob StB
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://www.sport.cz/fotbal/reprezentace/clanek/2047966-zemrel-slavny-trener-venglos.html
  5. «Zemřel slavný trenér Jozef Vengloš». www.sport.cz (չեխերեն). 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Top Ten Old Firm derbies». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին.
  7. Former Celtic and Aston Villa manager Jozef Venglos dies aged 84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]