Յարի Լիտմանեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարի Լիտմանեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1971(1971-02-20)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրԼահթի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունֆուտբոլիստ, color commentator, դերասան և documentary participant
Ծնողներհայր՝ Olavi Litmanen?
Պարգևներ և
մրցանակներ
 Jari Litmanen Վիքիպահեստում

Յարի Լիտմանեն (ֆիններեն՝ Jari Olavi Litmanen, փետրվարի 20, 1971(1971-02-20)[1][2][3], Լահթի, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, Ֆինլանդիայի հավաքականի ռեկորդակիր է եղել անցկացրած հանդիպումների քանակով, իսկ երկրորդը՝ խփած գոլերի քանակով։ Ըստ ՈւԵՖԱ-ի հոբելյանական պարգևների՝ համարվել է Ֆինլանդիայի լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարին ծնվել է Լահտիում՝ ֆուտբոլիստների ընտանիքում։ Նրա հայրը՝ Օլավի Լիթմանենը, եղել է «Ռեյպաս» ֆուտբոլային ակումբի և Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Մայրը նույնպես ֆուտբոլիստ է եղել, նա խաղացել է «Ռեյպաս» կանանց ակումբում։ Յարին մանկության տարիներին, բացի ֆուտբոլից, լրջորեն զբաղվել է հոկեյով և մինչև 14 տարեկան հասակ կարողացել է համատեղել է երկու մարզաձևերը[6]։

Նա ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1989 թվականի հոկտեմբերի 22-ին 18 տարեկան հասակում՝ Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփել է 1991 թվականի մայիսի 16-ին Մալթայի դեմ խաղում։

Լիթմանինի փոխարեն 1994-1995 ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում փոխարինման է դուրս եկել 18-ամյա Պատրիկ Կլյուվերտը, որը խփել է «Այաքսի» հաղթական գոլը «Միլանի» դեմ խաղում։ 1995 թվականի սեպտեմբերի 27-ին նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում։ Այդ հեթ-տրիկը մնում է միակը ֆինն խաղացողների համար Չեմպիոնների լիգայում։ 1995-1996 Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լիթմանինը «Յուվենտուսի» հետ խաղում հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո գոլի հեղինակ դարձել 11 մետրանոց հարվածաշարում, սակայն «Այաքսը» պարտվել է «Յուվենտուսին»։

2004 թվականին նա խզել է պայմանագիրը «Այաքսի» հետ և տեղափոխվել ֆիննական «Լահտի» ակումբ[7]։

2007 թվականին ծանր վնասվածքի պատճառով «Մալմյոյի» հետ խզել է պայմանագիրը և դարձել ազատ ֆուտբոլիստ։ 2008 թվականի հունվարին Յարին պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմի» հետ։ Այդ ակումբում ոչ մի հանդիպում նա չի անցկացրել և լքել է այն։ Նա պայմանագիր է կնքել «Լահտիի» հետ, որտեղ անցկացրել է երեք տարի։

2011 թվականի հոկտեմբերի 29-ին Ֆինլանդիայի առաջնությունում նա անցկացրել է 200-րդ և վերջին հանդիպումը։

2010 թվականի նոյեմբերի 17-ին Սան Մարինոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (8:0) ազգային հավաքականի իր 137-րդ և վերջին պաշտոնական խաղում նա 11 մետրանոցից խփել է իր 32-րդ գոլը։ Այդ գոլը Լիթմանենին դարձրել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերի ամենատարեց ռմբարկուն (39 տարի 270 օր)[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին նա հրաժեշտի հանդիպում է անցկացրել, որում Ֆինլանդիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին[9]։

2010 թվականին նրա հայրենի քաղաք Լահտիում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարի Լիթմանենը հայր է դարձել 2006 թվականի նոյեմբերին, նրա կինը էստոնացի մոդել Լյու Յուրգենսոնն է։ 2007 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Բրունոն։

Յարիի կրտսեր քույրը՝ Սինին, բասկետբոլիստ է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուպա 47[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆինլանդիայի գավաթակիր՝ 1992 թվական

Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլանդիայի չեմպիոն՝ 1993-1994, 1994-1995, 1995-1996, 1997-1998, 2003-2004 թվականներ
  • Հոլանդիայի գավաթակիր՝ 1993, 1998, 1999 թվականներ
  • Հոլանդիայի սուպերգավաթակիր՝ 1993, 1994, 1995 թվականներ
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1995 թվական
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1992 թվական
  • ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող՝ 1995 թվական
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 1995 թվական

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիգայի գավաթակիր՝ 2000-2001 թվականներ
  • Անգլիայի գավաթի հաղթող՝ 2000-2001 թվականներ
  • Անգլիայի սուպերգավաթի հաղթող՝ 2001 թվական
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիր՝ 2000-2001 թվականներ
  • ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող՝ 2001 թվական

Ֆինլանդիայի հավաքականի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Եվրոպայի չեմպիոն՝ 2001 թվական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆինլանդիայի տարվա լավագույն մարզիկ՝ 1995 թվական
  • Ֆինլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ըստ մարզական հրապարակումների և ֆեդերացիայի լրագրողների) (9)՝ 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2000 թվականներ
  • Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1993 թվական
  • Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1994 թվական
  • Ֆինլանդիայի տարվա լավագույն մարզիկ՝ 1995 թվական
  • Ֆինլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ըստ մարզական հրապարակումների և ֆեդերացիայի լրագրողների) (9)՝ 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2000 թվականներ
  • Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1993 թվական
  • Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1994 թվական
  • Ֆինլանդիայի հավաքականի ռեկորդակիրը հանդիպումների քանակով՝ 137
  • Ֆինլանդիայի հավաքականում խփած գոլերով 2-րդը՝ 32
  • 1954-2003 թվականների լավագույն ֆին ֆուտբոլիստ (ՈւԵՖԱ-ի 50-ամյակի մրցանակ)

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր և գոլեր՝ ըստ ակումբի, սեզոնի և մրցակցության
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Րեյֆաս Լատհի 1987 Մեստարուսարջա 9 0 1 0 - - 10 0
1988 Մեստարուսարջա 26 8 4 0 - - 30 8
1989 Մեստարուսարջա 25 6 4 2 - - 29 8
1990 Մեստարուսարջա 26 14 3 0 - - 29 14
Ընդամենը 86 28 12 2 0 0 0 0 98 30
Հելսինկի ՖԱ 1991 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 27 16 0 0 2 0 - 29 16
ՄայՊա-47 1992 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 18 7 6 4 - - 24 11
Այաքս ՖԱ 1992-1993 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 12 1 1 0 1 0 0 0 14 1
1993-1994 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 30 26 3 4 5 4 1 2 39 36
1994-1995 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 27 17 4 2 11 6 1 1 43 26
1995-1996 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 26 14 2 0 12 9 0 0 40 23
1996-1997 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 16 6 1 0 7 2 1 0 25 8
1997-1998 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 25 16 3 4 6 2 0 0 34 22
1998-1999 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 23 11 5 1 4 1 1 0 33 13
Ընդամենը 159 91 19 11 46 24 4 3 228 129
Բարսելոնա ՖԱ 1999-2000 Լա Լիգա 21 3 2 1 8 0 1 0 32 4
2000-2001 Լա Լիգա 0 0 0 0 0 0 - 0 0
Ընդամենը 21 3 2 1 8 0 1 0 32 4
Լիվերպուլ ՖԱ 2000-2001 Պրեմիեր Լիգա (Անգլիա) 5 1 2 1 2 0 2 0 11 2
2001-2002 Պրեմիեր Լիգա (Անգլիա) 21 4 1 0 9 3 1 0 32 7
Ընդամենը 26 5 3 1 11 3 3 0 43 9
Այաքս ՖԱ 2002-2003 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 14 5 1 0 7 2 0 0 22 7
2003-2004 Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն 6 0 0 0 3 0 0 0 9 0
Ընդամենը 20 5 1 0 10 2 0 0 31 7
Լախտի ՖԱ 2004 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 11 3 1 0 1 0 - 13 3
Հանզա ՖԱ 2004-2005 Բունդեսլիգա 13 1 1 0 0 0 0 0 14 1
Մալմյո ՖԱ 2005 Շվեցիայի ֆուտբոլի առաջնություն 2 1 0 2 0 - 4 1
2006 Շվեցիայի ֆուտբոլի առաջնություն 8 2 0 - - 8 2
2007 Շվեցիայի ֆուտբոլի առաջնություն 0 0 - - 0 0
Ընդամենը 10 3 2 0 0 0 12 3
Ֆուլհեմ ՖԱ 2007-2008 Պրեմիեր Լիգա (Անգլիա) 0 0 0 0 - 0 0 0 0
Լախտի ՖԱ 2008 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 6 3 0 0 - 0 0 6 3
2009 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 13 2 2 0 6 1 3 1 24 4
2010 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 21 5 0 0 - 2 0 23 5
Ընդամենը 40 10 2 0 6 1 5 1 53 12
Հելսինկի ՖԱ 2011 Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնություն 18 1 1 1 2 0 1 0 22 2
Ընդհանուր կարիերա 449 173 48 20 15 4 87 30 599 227
  • Ֆինլանդիայի լիգայի գավաթն առաջին անգամ անցկացվել է 1994 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. https://www.suomenjalkapallomuseo.fi/4
  5. https://www.palloliitto.fi/jalkapallouutiset/suomen-leijonan-ritarimerkki-jari-litmaselle
  6. «Литманен: я выбрал футбол, а не хоккей, и не жалею об этом». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  7. Яри Литманен возвращается на родину. «Советский спорт», 13 апреля 2004
  8. «Литманен стал самым возрастным автором гола в отборочных циклах». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «Литманен попрощался с футболом — ЧМ. Квалификация. Европа 2014 — Футбол — Eurosport». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]