Յասեկ-Պտասեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասեկ-Պտասեկ
Տեսակառասպելական կերպար և ոգի
Սեռարական

Յասեկ-Պտասեկ (լեհ.՝ Jasiek-Ptasiek), ուրվական կամ ոգի լեհական դիցաբանությունում, բնակվել է Թռչունների լեռան տակ (լեհ.՝ Ptasia Góra, Սմոլնոյ լեռ (լեհ.՝ Smolna)) Սուդետներում՝ Պոլյանիցա-Զդրույ քաղաքի մոտակայքում գտնվող Պոկշիվնո (լեհ.՝ Pokrzywno) գյուղի անտառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ Յասեկ-Պտասեկի մասին՝ հետաքրքիր թեմա լեհական ժողովրդական մշակույթում։ 17-րդ դարի երկրորդ կեսին եղել է մի մարդ, որի անունն Յոհան Շմիդտ էր։ Նա Կլոձկոյում պանդոկի գարեջրագործ և սեփականատեր էր, որը 1418 թվականից սկսած պահպանում էր գինու ավանդույթները։ Այսօր այդ պանդոկի տեղում բանկ է։ Անհայտ ու չապացուցված պատճառներով Յոհանն անիծվել է ու խաբվել, կաթված է ստացել և մահացել։ Հուղարկավորության ժամանակ դագաղում դիակ չի եղել։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, հարյուր գուլդենի համար Կլոձկոյից մի դահիճ Յոհանին դրել է կաշվե պարկի մեջ և նրան քարշ տվել Պոկշիվնոյի մոտակա անտառը։ Այդ ժամանակվանից այդ անտառում հայտնվել է այսպես կոչված Յասեկ-Պտասեկը, հատկապես նկատել են Թռչունների և Լոմնիցկա Ռուվնյա (լեհ.՝ Łomnicka Równia) լեռների տարածքում։ Նա վախեցնում է կողքով անցնող մարդկանց, վիրավորում է նրանց և կռիվ գցում։ Կլադսկե կոմսության ժամանակաշրջանից ի վեր մարդկանց շրջանում շատ պատմություններ են եղել Յասեկ-Պտասեկի հետ հանդիպումների մասին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեհաստանում արտադրվում է «Յասեկ-Պտասեկ» անունով գարեջուր[1].

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jasiek Ptasiek. Browar Rebelia» (լեհերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henryk Grzybowski: Jasiek-Ptasiek. W: Janusz Laska, Mieczysław Kowalcze: Popularna Encyklopedia Ziemi Kłodzkiej. T. 1 (A-J). Kłodzko-Nowa Ruda: Kłodzkie Towarzystwo Oświatowe, 2009, с. 284.
  • Josef Straube, "O Jaśku-Ptaśku"; Franz Albert "Jak powstała legenda o Jaśku-Ptaśku" W: Polanica Zdrój wczoraj i dziś, tom I, с. 348-362, red. Henryk Grzybowski, Georg Wenzel; Nowa Ruda-Polanica Zdrój 2006.