Յակուբ Բրաբեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուբ Բրաբեց
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ 1992, օգոստոսի 6
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 189 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Ռիզեսպոր
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011

2011-2016

2011-2012

2012-2013

2016-մինչ հիմա

2018-մինչ հիմա

Չեխիա Վիկտորիա Ժիժկով

Չեխիա Սպարտա (Պրահա)

Չեխիա   Սպարտա (Պրահա) II

Չեխիա   Զբրոյովկա

Բելգիա Գենկ

Թուրքիա   Ռիզեսպոր

22 (0)

71 (6)

12 (0)

18 (0)

30 (1)

4 (0)
Ազգային հավաքական
2008-2009

2009-2011

2012

2012-2015

2016-մինչ հիմա

Չեխիա Չեխիա (մինչև 18 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 19 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 20 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 21 տ.)

Չեխիա Չեխիա

3 (1)

18 (1)

1 (0)

15 (0)

11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յակուբ Բրաբեց (չեխ․՝ Jakub Brabec, օգոստոսի 6, 1992(1992-08-06)[1][2][3][…], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), չեխ ֆուտբոլիստ, թուրքական Ռիզեսպոր ֆուտբոլային ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի պաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաբեցը Սպարտա ակումբի սանն է։ Ակումբում եղած մեծ մրցակցության պատճառով ֆուտբոլիստը որոշել է լքել ակումբը և կարիերան շարունակել Վիկտորիա Ժիժկով ակումբում։ 2009 թ․ մայիսի 30-ին 16 տարեկան հասակում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Չեխիայի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Վիկտորիայի հետ[5]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս մնաց առաջնությունից և Բրաբեցը շարունակեց իր մրցելույթները Չեխիայի երկրորդ լիգայում։ 2011 թ․ ամռանը նա վերադառնում է հարազատ Սպարտա։ Հոկտեմբերի 19-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սպարտայի կազմում, երբ թիմը գավաթային հանդիպում էր անցկացնում Զնոյմոյի հետ[6]։ Առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է 2012 թ․ մարտի 9-ին, երբ Սպարտան մրցում էր իր նախկին ակումբի՝ Վիկտորիա Ժիժկովի հետ[7]։

2012 թ․ ամռանը լավ մարզավիճակը չկորցնելու նպատակով Բրաբեցը վարձավճարով տեղափոխվում է Զբրոյովկա։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր Հրադեց֊Կրալովեի հետ[8]։ Պայմանագրի ավարտից հետո վերադառնում է Սպարտա։

Սպարտայի կազմում իր առաջին գնդակը խփում է 2013 թ․ սեպտեմբերի 16֊ին Զնոյմոյի դեմ խաղում[9]։ Հենց այս մրցաշրջանում Բրաբեցը կարողանում է օգնել իր թիմին հաղթել առաջնությունում և նվաճել Չեխիայի գավաթը։ 2014 թ․ օգոստոսի 28-ին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի Զվոլեի դեմ կայացած խաղում Բրաբեցը կրկին կարողանում է գրավել մրցակցի դարպասը[10]։ 2015 թ․ կարողանում է նվաճել Չեխիայի սուպերգավաթը։ Եվրոպայի լիգայի ԱՊՕԷԼի[11], Աստերասի[12], Վիլյառեալի[13] դեմ կայացած բոլոր խաղերում Բրաբեցը կարողացել է գրավել մրցակից թիմերի դարպասը։

2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական Գենկ։ Սեպտեմբերի 18-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Բելգիայի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Անդերլեխտի հետ[14]։ Գենկի կազմում իր առաջին գնդակը խփում է հոկտեմբերի 20-ին Եվրոպայի լիգայի Աթլետիկ Բիլբաոյի դեմ կայացած խաղում[15]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ․ Բրաբեցը Չեխիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում կարողանում է գրավել երկրորդ տեղը Ռումինիայում անցկացված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում մասնակցել է Ռումինիայի[16], Հունաստանի[17], Իռլանդիայի[18], Սերբիայի[19], Իսպանիայի[20] դեմ անցկացված խաղերին։ Իռլանդիայի դեմ խաղում Բրաբեցը կարողացել է դառնալ գոլի հեղինակ։

2015 թ․ Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Դանիայի[21], Սերբիայի[22] և Գերմանիայի[23] դեմ կայացած խաղերին։

Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2016 թ․ մարտի 29-ին, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Շվեդիայի ազգային հավաքականի հետ[24]։ Այս խաղում Բրաբեցը 59-րդ րոպեին փոխարինում է Թոմաշ Սիվոկին։

Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

թարմացվել է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիա Սպարտա (Պրահա)

  • Չեխիայի առաջնություն — 2013/14
  • Չեխիայի գավաթակիր — 2013/14

Չեխիա Չեխիա (մինչև 19 տ.)

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնություն — 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  5. «Виктория Жижков VS. Виктория Пльзень 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մայիսի 30.
  6. «Зноймо VS. Спарта Прага 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 19.
  7. «Виктория Жижков VS. Спарта Прага 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 9.
  8. «Градец-Кралове VS. Зброёвка 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 16.
  9. «Зноймо VS. Спарта Прага 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 16.
  10. «Спарта Прага VS. Зволле 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 28.
  11. «Спарта Прага VS. АПОЭЛ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 1.
  12. «Спарта Прага VS. Астерас 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 26.
  13. «Вильярреал VS. Спарта Прага 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 7.
  14. «Генк VS. Андерлехт 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 18.
  15. «Генк VS. Атлетик Бильбао 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 20.
  16. «Румыния (до 19) VS. Чехия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 20.
  17. «Чехия (до 19) VS. Греция (до 19) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 26.
  18. «Чехия (до 19) VS. Ирландия (до 19) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 23.
  19. «Чехия (до 19) VS. Сербия (до 19) 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 29.
  20. «Чехия (до 19) VS. Испания (до 19) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 1.
  21. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 17.
  22. «Сербия (до 21) VS. Чехия (до 21) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
  23. «Чехия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 23.
  24. «Швеция - Чехия 1:1». eu-football.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Բրաբեց» հոդվածին։