Յաբեզ Ալիես
Յաբեզ Ալիես | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1787 կամ 1787[1] |
Մահացել է | հունվարի 29, 1856 կամ 1856[1] |
Մասնագիտություն | բանահավաք և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի հնահավաքների ընկերություն |
Յաբեզ Ալիես (անգլ.՝ Jabez Allies, հոկտեմբերի 22, 1787 կամ 1787[1] - հունվարի 29, 1856 կամ 1856[1]), անգլիացի բանագետ և հնագետ։ Եղել է Ֆոլկլորի վերաբերյալ առաջին հեղինակներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիեսը Վիլյամ Ալիեսի երկրորդ որդին է, ծնվել է 1787 թվականին, Վուսթերշայր կոմսության Լալսլի գյուղում, որտեղ նրա ընտանիքը բնակվել է սերունդներով։ Վաղ երիտասարդության ժամանակ նա տպավորպած է եղել Հռոմեական և Անգլոսաքսյան դարաշրջանի ուշ հետքերով, նաև տպավորված էր պաստորալ կյանքով, որը բնութագրում էր նրա ծննդավայրը։ Նա ծառայել է Լոնդոնում որպես գրասենյակային աշխատող և մի քանի տարի փորձ է ձեռք բերել որպես փաստաբան։ Նրա բազմաթիվ աշխատանքները ընթերցվել են Լոնդոնի հնությունների ընկերությունում, որի կազմում նա անդամ է դարձել մոտավորապես 1840 թվականին, և Հնագիտական թագավորական ինստիտուտում։ Նա մեծ ընդունակություն է ցուցաբերել հնագիտական իրեր հայտնաբերելիս և լույս է գցել հռոմեական շրջափակման ժամանակաշրջանի իրերի հետքերի վրա իր հայրենի կոմսությունում, որը Նաշը և այլ պատմաբաններ որակել էին որպես չճանաչված։
Ամուսնանալով Վիլյամ Հարթշորնի դստեր` Քեթրինի հետ, ումից ունեցել է միայն մեկ երեխա, նա դուրս է եկել Լոնդոնից և մի քանի տարի բնակություն է հաստատել Քեթրին Վիլայում[2], որն այժմ Վուսթերի մի մասն է, մասնակցելով վերամիավորման բոլոր միջողառումներին և շարժումներին, որոնք կապված էին Վուսթերշեյրի և դրա պատմության հետ։
Մահացել է 1856 թվականին, Չելթնհեմի Թիվոլի տանը, որը նա գնել էր մի քանի տարի առաջ։ Թաղված է Լեքամփթոնի եկեղեցու բակում իր կնոջ կողքին, ով մահացել էր ավելի վաղ, 1855 թվականի մայիսի 28-ին, 74 տարեկան հասակում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Observations on Certain Curious Indentations in the Old Red Sandstone of Worcestershire and Herefordshire considered as the Tracks of Antediluvian Animals, p. PR1, at Google Books (1835)
- On the Causes of Planetary Motion (1838)
- On the Ancient British, Roman, and Saxon Antiquities of Worcestershire (1840)
- The Jovial Hunter of Bromsgrove. Horne the Hunter, and Robin Hood (1845)
- The Ignis Fatuus, or Will o' the Wisp and the Fairies, p. PP7, at Google Books (1846)
- On The Ancient British, Roman, and Saxon Antiquities and Folk-lore of Worcestershire, p. PP1, at Google Books (1852) This was a much extended edition of the 1840 publication.
Բացի Archæological Journal պարբերականում տպագրված աշխատանքները, նա գրել է մի շարք հետաքրքիր ակնարկներ իր սիրելի թեմաներով, որոնք տպագրվել են Literary Gazette (1845) և այլ պարբերականներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ Wardle, Terry Heroes & Villains of Worcestershire 2010 The History Press, Stroud, Gloucestershire. p11 978 0 7524 5515 0
|