Մռայլ հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մռայլ հովիտ
գերմ.՝ Das finstere Tal
Երկիր Ավստրիա
 Գերմանիա
ԺանրHeimatfilm? և վեստեռն
ԹեմաԱլպեր
Թվականփետրվարի 10, 2014[1], փետրվարի 14, 2014 և փետրվարի 13, 2014[2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորAndreas Prochaska?[3]
ՊրոդյուսերHelmut Grasser?, Uwe Schott?[1] և Շտեֆան Արնդտ[1]
Սցենարի հեղինակAndreas Prochaska?, Martin Ambrosch? և Thomas Willmann?[1]
ԴերակատարներՍեմ Ռեյլի, Պաուլա Բեր, Տոբիաս Մորետտի, Կլեմենս Շիկ, Հանս Մայքլ Ռեբերգ, Erwin Steinhauer?, Թոմաս Շուբերտ, Մարտին Լոյտգեբ, Ֆլորիան Բրյուքներ[4], Johanna Bittenbinder?[4], Xenia Georgia Assenza?[4], Franz Xaver Brückner?[4] և Gerhard Liebmann?[4]
ՕպերատորThomas Kiennast?
ԵրաժշտությունՄատիաս Վեբեր
ՄոնտաժDaniel Prochaska?
Պատմվածքի վայրԱվստրիական կայսրություն
Նկարահանման վայրSchnals Valley?[5]
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Das finstere Tal Վիքիպահեստում

«Մռայլ հովիտ» (գերմ.՝ Das finstere Tal), ավստրոգերմանական ֆիլմ, որի ռեժիսորն է Անդրեաս Պրոխազկան։ Նկարահանվել է 2014 թվականին։ Սցենարը վերցված է գերմանացի գրող-հրապարակախոս Թոմաս Վիլյամի աշխատության հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Սեմ Ռայլին, Պաուլա Բերը և Տոբիաս Մորետտին։

Ֆիլմը ներկայացվել է մրցանակի «Օսկար» 2015 թ. օտար լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողություններն ընթանում են Ալպյան լեռնաշղթայի մի բարձրադիր գյուղում։ Այնտեղ է մեկնում մի օտարերկրացի, ումից տեղացիներն զգուշանում են։ Նա ներկայանում է որպես ամերիկացի լուսանկարիչ Գրեյդեր և թույլտվություն է խնդրում այնտեղ անցկացնել ողջ ձմեռը։ Գյուղում բնակվող Բրաններների ընտանիքը՝ վեց եղբայրներն ու իրենց հայրը համաձայնվում են, քանի որ Գրեյդերը պատրաստ էր վճարել։ Բացի այդ, նրանք այդ մարդուց ոչ մի վտանգ չեն ակնկալում։ Բայց այն, ինչ-որ կատարվում է հետո, պարզում է, որ նրանք սխալվել էին։

Ցուցադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 10-ին Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատոնում կայացավ «The Dark Valley» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, հետո Ավստրիայում ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին Վիեննայի Gartenbaukino կինոթատրոնում։ Գերմանիայում ֆիլմի վարձույթը սկսվել է փետրվարի 13-ին, իսկ Ավստրիայում` 2014 թվի փետրվարի 14-ին։ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրություններն սկսվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ից։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլա Բեր
Սեմ Ռայլի
Տոբիաս Մորետտի
Դերասան Դեր
Սեմ Ռայլի Գրեյդեր
Պաուլա Բեր Լուցի
Տոբիաս Մորետտի եղբայրներից մեկը
Գելմուտ Խոյսլեր եղբայրներից մեկը
Նատալի Բլոտտ եղբայրներից մեկը
Մարտին Լոյտգեբ եղբայրներից մեկը
Կլեմենս Շիկ եղբայրներից մեկը
Իոհան Նիկոլուսսի եղբայրներից մեկը
Ֆլորիան Բրյուկներ եղբայրներից մեկը
Հանս- Միխայիլ Ռեբերգ Հայրը
Թոմաս Շուբերտ Լուցիի ամուսինը
Կարմեն Գրատլ Լուցիի մայրը
Էրվին Շտայխաուէր հովիվ Բրայսլեր
Ջոն Սամներ Լես Ֆելդման
Հաինց Օլլե դարբին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակ Bayerischer Filmpreis[de]- լավ ռեժիսուրայի համար (Անդրեաս Պրոխազկա [de]) և լավագույն դերասան (Տոբիաս Մարետտի, «Մռայլ հովիտ» և «Hirngespinster» ֆիլմերում) լավագույն դերակատարման համար, Մյունխեն, Գերմանիա, 2014 թ. հունվար։
  • Արծաթե մրցանակ Deutscher Filmpreis՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ նոմինացիա, ինչպես նաև յոթ ոսկե մրցանակներ՝ լավագույն տղամարդու դեր՝ երկրորդ պլանում- Տոբիաս Մարետտի, լավագույն օպերատորական աշխատանք- Թոմաս Կիննաստ, ֆիլմի լավագույն երաժշտություն -Մատտիաս Վեբեր, լավագույն հանդերձանք- Նատաշա Կուրտիուս-Նոսս, լավագույն ձայնի մոնտաժ, լավագույն դիմահարդարում, լավագույն դեկորացիաներ, Գերմանիա, 2014։
  • Մրցանակներ Romy[de]՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, օպերատորի լավագույն աշխատանք, հատուկ պրոդյուսերին, Վիեննա, Ավստրիա, 2014։
  • Եվրոպական կինոակադեմիայի հատուկ մրցանակ՝ լավագույն նկարիչ (Կլաուս-Ռուդոլֆ-Ամլեր) և լավագույն հագուստներ (Նատաշա Կուրցիուս-Նոսս), 2014, դեկտեմբեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մռայլ հովիտ» հոդվածին։