Մուրադ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01)
ԾննդավայրՇոշ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 13, 2023(2023-05-13) (75 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հասարակական գործիչ, խմբագիր և պատգամավոր

Մուրադ Ազատի Պետրոսյան (հունվարի 1, 1948(1948-01-01), Շոշ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 2023(2023-05-13), Ստեփանակերտ, Արցախ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան շարժման մասնակից, Արցախի Հանարապետության 1-ին և 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1991, 1995), Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ (1991), ԼՂՀ ՊԲ պարետ (1992-1993), ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական հարցերի գծով տեղակալ (1993-1995)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հունվարի 1-ին, ԼՂԻՄԱսկերանի շրջանի Շոշ գյուղում։ 1954-1964 թվականներին սովորել է Շուշիի №2 ռուսական դպրոցում։ 1965 թվականին ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը։ 1967 թվականին ձերբակալվել է զինամթերքի առևանգման կասկածով։ 1968 թվականին ՀԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ 1977-1988 թվականներին զբաղվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ։ 1983 թվականի ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 1985 թվականին ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով։ 1988 թվականի օգոստոսից մինչև 1990 թվականի հունվար եղել է Ղարաբաղ կոմիտեի լիազոր ներկայացուցիչն Արցախում։ 1988 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից Արցախ զենք տեղափոխելու փորձի համար։ 1989 թվականի ապրիլին ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ։ Մինչև 1991 թվականի մարտ ամիսը հանդիսացել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող։ 1991 թվականի օգոստոսին ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը։ 1991 թվականի հոկտեմբերին նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ։ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1993 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պարետ, 1993 թվականի սեպտեմբերից՝ ՊԲ հրամանատարի գաղափարաքաղաքական հարցերի գծով տեղակալ։ 1995 թվականի ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1996 թվականին խորհրդարանում ստեղծել է «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին օգնության հիմնադրամ», որը գործել է մինչև 1999 թվականը։ 1997 թվականին ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999 թվականին եղել է Հայկական ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ։ 1998-2001 թվականներին «Ազատ Արցախ» թերթում վարել է «Քաղաքական մեկնաբանություն» ամենշաբաթյա հաղոդումը։ 2001 թվականի հուլիսից հրատարակել է հեղինակային վերլուծական «Что делать» թերթը։ 2005 թվականի մարտի 4-ին հիմնադրել է «Բարոյական վերածնունդ» կուսակցությունը և նախագահել այն։ 2007 թվականի նոյեմբերին նշանակվել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր։ 2008 թվականի հունիսից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 14֊ը եղել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը[1][2]։

Մահացել է 2023 թվականի մայիսի 13-ին, Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է[1][2]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մուրադ Պետրոսյանը». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողով «ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄՈՒՐԱԴ ԱԶԱՏԻ»». nankr.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.