Մումթազ Մահալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումթազ Մահալ (1593 թ. ապրիլ, Ագրա - 1631 թ. հունիսի 6) , օրիորդական անունը Արջումանադ Բանու Բեգամ. Շահ Ջահանի սիրելի կինը: Ծագումով հայ էր : Մումթազ Մահալը եղել է հայտնի պաշտոնյա Ջահանգիրի դուստրը: Տրված անունը նրան տվել է Շահ Ջահանի հայրը` Ջահանգիրը. այն նշանակում է «պալատի զարդ»:
Անջուրամանադը ամուսնացել է կայսեր հետ 1612 թ. մայիսի 10-ին, 19 տարեկան հասակում: Նա ծնել է Շահ Ջահանից 13 երեխա: 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ Մումթազ Մահալը մահացել է ամուսնու ռազմական ճամբարում, Շահ Ջահանի վրանում:
Կնոջ մահից հետո շահ Ջահանը հրամայել է կառուցել մարմարե մեծ դամբարան Ագրայում: Շինարարությունը տևել է 22 տարի: Այն ստացել է Թաջ Մահալ` Հնդկաստանի մարգարիտ անվանումը: