Մուղնի (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուղնի
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1994
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան

«Մուղնի», հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1994 թվականին Երևանում՝ «Գևորգ Ա. Մոմջյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոման Կոզմոյանի ջանքերով։ Տնօրենը դարձել է Ռուզաննա Պետրոսյանը։ Տպագրում է հիմնականում հայ մշակույթին և պատմությանը նվիրված գրքեր։ 2001 թվականից համագործակցել է Մեսրոպ արք. Աշճյանի հետ (առաջինը տպագրվել է Սիմեոն Ա Երևանցու «Ջամբռ» աշխատությունը) և վերջինիս առաջարկով անվանվել «Մուղնի»։ «Մուղնի»-ի հրատարակած գրքերի որոշ մասը լույս է ընծայվել Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ։ Ուշագրավ են Ա. Հասրաթյանի և Զ. Սարգսյանի «Հայաստան։ Քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին» (2001), Մ. Աշճյանի «Արագահաս Սուրբ Սարգիս» (2002), «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի Ժ–ԺԶ հատորները (2002-2008)[1], Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (2003), «Սբ Էջմիածին։ Ուղեգրություններ» (կազմ.՝ Մեսրոպ արք. Աշճյան, 2003), «Ես մեղադրում եմ։ Գործ №... 1.500000» փաստաթղթերի ժող. (կազմ.՝ Ս. Միրզոյան, 2005), Ե. Քոչարի «Ես ու դուք» (2007), «Սիլվա Կապուտիկյանը մեր հուշերում և խոհերում» (2008), Է. Հարությունյանի «Հայ ճարտարապետության մնայուն ձեռագիրը» (2009), Ա. Ցիցիկյանի «Հայկական աղեղնային արվեստը» (2011), «Հայրենիք–Սփյուռք կամրջող անուն։ Վ. Համազասպյան» (կազմ. և ծնթգր.՝ Ս. Միրզոյանի, Մ. Մարտիրոսյանի, 2011), «Արևելք-Արևմուտք» մատենաշարով՝ «Թումանյանի զավակները։ Աշխեն, հուշեր և ընտանեկան պատմություններ» (2011), «Թումանյանի զավակները։ Արտավազդ Թումանյան։ Նամականի» (գիրք Ա, 2013) և այլ գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։