Մուխաննաթթափա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուխաննաթթափա, Մուխանաթթափա, բլուր Հայաստանում, Երևան քաղաքում, նրա հարավարևելյան կողմում, Սասունցի Դավթի հրապարակի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականի սեպտեմբեր ամսին ռուսական հրետանին Մուխաննաթթափայի բարձունքից էր ռմբակոծում Երևանի բերդը։ Մուխաննաթթափա նշանակում է թշնամական գագաթ։ Այժմ այն ամբողջապես կառուցապատված է ու ձուլված քաղաքի մյուս թաղերի հետ։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-1936 թվականներին Երևանի պետական պատմական թանգարանի գիտական արշավախումբը այստեղ պեղումներ է կատարել, որի ընթացքում հայտնաբերվել են խոշոր քարերով շարված կիկլոպյան պարսպի հետքեր, գունազարդ խեցեղենի մնացորդներ, կացին ձուլելու քարե կաղապար, ուրարտական ժամանակաշրջանի կնիք և այլն։ Բլրի հնավայրը թվագրվում է մ. թ. ա. 1-ին դարի կեսերը[1]։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի բլրի անվանման ծագման երկու ավանդություն.

  • Այս բլուրը մի գիշերվա մեջ ստեղծել են գեներալ Պասկևիչի բանակի զինվորներն ու տեղացի հայերը, իրենց գլխարկներով բերած հողով, որպեսզի նրա վրայից ռմբակոծեն պարսկական Սարդարի պալատը։ Դրանից համար էլ պարսիկներն այն կոչել են Մուխաննաթ թափա՝ Նենգ բլուր։
  • Նենգորեն խաբվելու պատճառով այստեղ ինքնասպան է եղել գեղեցկուհի Աբու Հայաթը։ Դրա համար էլ բլուրը ստացել է Մուխաննաթ թափա անունը[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]