Մուլեն (ֆր.՝ Moulins ), համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում։ Երրորդ քաղաքն է իր մեծությամբ Ալյե գավառում։ Բուրբոնների հերցոգության հին մայրաքաղաքն է։ Անվանումը ստուգաբանվում է որպես «ջրաղաց»։ Բնակչությունը 21,9 հազար մարդ է։
Քաղաքը ընկած է Ալյե գետի աջ ափին։ Այն գտնվում է Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հյուսիսի թույլ բլրավետ վայրում։ Մուլենը ֆրանսիական այն քիչ կոմունաներից է, որը պատկանում է միանգամից երկու կանտոնների՝ Արևմտյան և Հարավային Մուլեններին։