Մորգանա Դեյվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորգանա Դեյվիս
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 27, 2001(2001-11-27) (22 տարեկան)
Ծննդավայր՝Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոդերասան
IMDb։ID 3115934
Արտաքին պատկերներ
Մորգանա Դեյվիս

Մորգանա Դեյվիս (անգլ.՝ Morgana Davies, նոյեմբերի 27, 2001(2001-11-27), Ավստրալիա), ավտրալացի երիտասարդ հեռուստատեսային և կինոդերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանա Դեյվիսը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 27-ին Ավստրալիայում։ Յոթ տարեկանից նրան սկսել են նկարահանել կինոյում՝ առաջարկելով էպիզոդիկ և գլխավոր դերեր կարճամետրաժ[2][3] և լիամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև հեռուստասերիալներում[4]։ Բացի դերասանական գործունեությունից՝ Մորգանան նաև ֆուտբոլ է խաղում[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2011 «Terra Nova» Լիա Մարկոս Էպիզոդ «Փախստականներ»
2017 «Կանչով ղջիկ» Կայլա Ֆեիրչայլդ
2019 « The End (2019– )» Օբերոն Բրենան 10 էպիզոդ
Արտաքին պատկերներ
Ամբողջ ընտանիքը ծառի վրա
Սիմոնան մոր հետ
Սիմոնան ապրում է ծառի վրա
«Ծառ» ֆիլմի պաստառը
«Որսորդ» ֆիլմի պաստառը


Մորգանա Դեյվիսին ամենամեծ ճանաչում բերել է 2010 թվականի «Ծառ» ֆիլմը։ Կինոռեժիսոր Ժյուլի Բերտուչելլին Մորգանին ընտրել է 200 հավակնորդներից ութամյա Սիմոնայի դերի համար։ Սիմոնան փոքր ավստրալիական քաղաքից մի աղջիկ էր, որտեղ նա ծնողների և եղբայրների հետ տանն անհոգ մեծացել է մինչև այն պահը, երբ անսպասելիորեն կյանքից հեռացել է նրա հայրը։ Աղջիկն իրեն համոզել է, որ իր սիրելի հոր հոգին տեղափոխվել է իրենց տան մոտ աճող լայնատերև թզենու մեջ։ Եվ երբ մեծահասակները որոշել են կտրել ծառը, Սիմոնան որպես բողոքի նշան ծնողական տնից տեղափոխվել է ինքնաշեն տուն, որը նա կառուցել էր ծառի ճյուղերի մեջ, որպեսզի թույլ չտա, որ այն կտրեն։ Չնայած հենց Մորգանա Դեյվիսը նկարահանումների սկզբում դեռ ութ տարեկան չկար, նա ֆիլմի վրա աշխատելու ինը շաբաթվա ընթացքում ռեժիսորին ամեն օր համոզում էր իր ընտրության ճիշտ լինելու մեջ։ Ժյուլի Բերտուչելին հատկապես բարձր է գնահատել մանկական հմայքի և երիտասարդ Դեյվիսի բուռն խառնվածքի համադրությունը[6][7]։

2010 թվականին «Ծառ» ֆիլմն ընտրվել է Կաննի կինոփառատոնի փակման արարողության համար։ Այդ իրադարձության համար Մորգան Դեյվիսի և Շառլոտ Գեինսբուրի (ֆիլմում՝ մայր և դուստր)՝ աճող ծառի ֆոնին կինոպաստառ է թողարկվել[8]։

Ճանաչում և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Մորգանա Դեյվիսի տաղանդավոր խաղը «Ծառ» ֆիլմում նշել են Ավստրալիայի կինոքննադատները և Կինեմատոգրաֆայի ու հեռուստատեսության ավստրալիական ակադեմիան, որոնք Դեյվիսին առաջադրել են ոչ միայն լավագույն դերասանուհու, այլև լավագույն երիտասարդ դերասանուհու անվանակարգերում։ Բացի այդ, Ավստրալիայի կինոնստիտուտը նույն թվականին Մորգան Դեյվիսին և Շառլոտ Գեինսբուրին առաջադրել է գլխավոր դերում լավագույն դերասանուհու անվանակարգում[9][10][11]։

Ավստրալիայի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ակադեմիան Մորգան Դեյվիսին առաջադրել է նաև որպես «Որսորդ» ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար անվանակարգում, որտեղ նկարահանվել են հայտնի դերասաններ Ուիլեմ Դեֆոն, Ֆրենսիս Օ'Քոնորը և Սեմ Նիլը։

Անգլալեզու կանադական Calgary Herald թերթը գովել է Մորգան Դեյվիսի հուզիչ խաղը «Ծառ» ֆիլմում[12]։ «Ծառ» ֆիլմի ռեժիսոր Ժյուլի Բերտուչելլին երիտասարդ դերասանուհու աշխատանքը ութամյա Սիմոնայի դերում անվանել է ցնցող[13]։

  • 2010 - AFI Young Actor Award («Ծառ»), լավագույն երիտասարդ դերասանուհու անվանակարգում առաջադրում։
  • 2010 - AFI Best Actress Award («Ծառ»), գլխավոր դերում լավագույն դերասանուհու անվանակարգում առաջադրում։
  • 2011 - AFI Film Critics Circle Awards, «Ծառ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի անվանակարգում։
  • 2011 - AACTA Award for Best Actress in a Supporting Role, «Որսորդ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր անվանակարգում։

Տեսահատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Morgana Davies». «FILMSTARTS». Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.(գերմ.)
  2. «Julian (II) (2012)». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  3. «Breath (I) (2014)». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  4. «Leah Marcos». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  5. «Morgana Davies». «Terra Nova». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.(անգլ.)
  6. «The Tree - Schauspieler». «Pandora Film». Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.(անգլ.)
  7. By Mayer Nissim. (May 23 2010). «Cannes 2010: 'The Tree'». «Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.(անգլ.)
  8. «The Tree». Internet Movie Database. 2010. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.(անգլ.)
  9. «Australian Film Institute». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Morgana Davies» (PDF) (անգլերեն). Архив Интернета. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  11. «Morgan Davies» (անգլերեն). cpmgt.com.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  12. Captain America launches Avengers franchise. Calgaryherald, 2011-05-29 (անգլ.)
  13. By Mayer Nissim. (May 23 2010). «Director hails 'Tree' child actors» (անգլերեն). «Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորգանա Դեյվիս» հոդվածին։