Մոտկան լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոտկան լեռներ, լեռնային համակարգ Հայկական Տավրոսի կենտրոնական մասի (Բիթլիսյան Տավրոս) հարավում։ Ձգվում են հս-արլ-ից հվ-արմ․։ Բարձրությունը մինչև 3000 մ է։ Կազմված են կրաքարերից,բյուրեղացած թերթաքարերից և մերգելներից։ Լանջերը զառիթափ են, ժայռոտ, կատարները՝ սրածայր։ Մոտկան լեռները գտնվում են մերձարևադարձային լեռնային անտառների գոտում։ Աճում են մշտադալար թփուտներ, մրտենի, ծառանման հավամրգի,ուրց, խնկենի, նարդոս, ավելի վեր տարածված են կաղնու պուրակներ, պիստակենու և գիհու նոսր անտառներ, ապա լեռնային տափաստաններ ու ալպյան մարգագետիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 46