Մոհամմեդ Աշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմեդ Աշա
Ծնվել էսեպտեմբերի 6, 1980(1980-09-06) (43 տարեկան)
ԾննդավայրՍաուդյան Արաբիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտություննյարդավիրաբույժ

Մոհամմեդ Ջամիլ Աբդելքադեր Աշա (արաբերեն՝محمد جميل عبد القادر عشا, սեպտեմբերի 6, 1980(1980-09-06), Սաուդյան Արաբիա), Միացյալ Թագավորությունում բնակվող հորդանանցի բժիշկ, որը 2007 թ. հունիսի 30-ին Գլազգոյի օդանավակայանում տեղի ունեցած հարձակումից հետո ձերբակալվեց որպես կասկածյալ[1]։ Նա մեղադրվում էր սպանություն և պայթյուններ կատարելու համար դավադրություն կազմակերպելու մեջ, սակայն 2008 թ. դեկտեմբերի 16-ին ճանաչվեց անմեղ և հանվեցին բոլոր մեղադրանքները[2]։

Վաղ կյանքը և բժշկական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիայում՝ Պաղեստինից ծագած ընտանիքում ծնված հորդանանցի Աշան իր ընտանիքի հետ 1991 թվականին տեղափոխվել է Հորդանան։ Նա հաճախել է Ամմանի տաղանդավոր երեխաների համար նախատեսված Հոբելյանական Դպրոցը, որտեղ նա հիշվում է որպես շատ կարդացող և ոչ աշխարհիկ հետաքրքրություններին նվիրված ուսանող։ Նա արաբական պոեզիայի համար արժանացել է մրցանակների և հանդիպել է Հորդանանի թագավոր Հուսեյնի 4-րդ կնոջ՝ թագուհի Նուրի հետ, երբ նա այցելել է իրենց դպրոցը[3]։ 1998 թ. Աշան իր դպրոցական ավարտական քննությունների արդյունքում ունեցավ 98.3% ընդհանուր միավոր և այնուհետև Հորդանանի ազգային բժշկականի ընդունելության քննություններից ստացավ 3-րդ ամենաբարձր ցուցանիշը։

Աշան ընդունվեց Հորդանանի համալսարանի բժշկական դպրոցը և 2004 թ. ավարտեց բժշկի աստիճանով[1][4]։ Բժշկություն ուսանելու ընթացքում նա օգտագործեց իր պոեզիայի տաղանդը սիրահետելու ապագա կնոջը՝ լաբորատորիայի հետազոտող Մարվահ Դանային։ 2004 թ. նա ամուսնացավ Մարվահի հետ։ Նույն տարվա ընթացքում Աշան, մրցակցելով բժշկականի 500 ուսանողի հետ, նյարդաբանություն ուսումնասիրելու տեղ շահեց Բիրմինգհեմի համալսարանում[1]։

2005 թվականին Աշան կնոջ հետ տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, և օրդինատուրան անցկացրեց Ուելսում՝ Լանելիի արքայազն Ֆիլիպի հիվանդանոցում և Շրոփշիրիում՝ Շիրսբուրի արքայական հիվանդանոցում։ Այնուհետև Աշան տեղափոխվեց Քեմբրիջի Էդենբրուքի հիվանդանոցը, որտեղ հանդիպեց Բիլալ Աբդուլլային և Քաֆիլ Ահմեդին։ 2007 թվականին Աշան ապրում էր Չեսթերթոն գյուղում իր կնոջ և փոքրիկ որդու՝ Անասի հետ և աշխատում էր Սթոք-օն-Թրենտում գտնվող Հյուսիսային Սթեֆորդշիրի համալսարանական հիվանդանոցում որպես կրտսեր նյարդաբան։ Նյարդավիրաբույժ-խորհրդատու Ռուփերտ Փրայսն ասել է, որ նա Աշային տվել է ամենալավ վկայակոչումը, որ նա երբևէ գրել է, և կարծում է, որ Աշան Բրիտանիայի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը դառնալու ճանապարհին է[3]։

Գլազգոյի օդանավակայանի հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 1-ին, Գլազգոյի օդանավակայանում հարձակման հաջորդ օրը, Չեշայրի M6 ավտոմայրուղու վրա շարժակազմի արգելափակման մեջ Աշան և նրա կինը ձերբակալվեցին։ Աշան բացատրեց ոստիկանությանը, որ իրենք գնացել էին ոսկերիչների մոտ, քանի որ նա ցանկանում էր իր կնոջ համար գնել հարսանեկան տարեդարձի մատանի։ Կինն ավելի ուշ ազատ արձակվեց և վերադարձավ Հորդանան իր ընտանիքի մոտ[1]։ Ձերբակալությունից հետո նա հեռացվել է բժշկի իր պաշտոնից[5]։ 2007 թվականի hուլիսի 20-ին Աշան դարձավ սպանություններ և պայթյուններ կատարելու համար դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող չորրորդ կասկածյալը։ Մեկ ամիս առաջ ենթադրվում էր, որ նրան է առաջարկվելու Վեսթ Միդլենդսում նյարդավիրաբուժության մեջ գոյություն ունեցող միակ ST1 ուսուցման պաշտոնը, որը բրիտանական կառավարության բժշկական ուսուցման դիմումի ծառայության (MTAS) համակարգում կրտսեր բժշկի ընտրության սակավաթիվ պաշտոններից մեկն է։

Դատավարություն և արդարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաքննության ժամանակ ժյուրին ասել էր, որ Աշան իր ընկերոջը՝ Բիլալ Աբդուլլային, 1,500 ֆունտ ստեռլինգ է վճարել։ Այնուամենայնիվ, Աշան պնդեց, որ իրեն անհանգստացրել է Աբդուլլայի աճող հրապուրանքը իսլամիստական ահաբեկչությամբ, որ ինքը ատում է մահացած դավադիր Կաֆիլ Ահմեդին։ Ոստիկանության հետ հարցազրույցում Աշան նկարագրեց, թե ինչպես էր նա փորձում Աբդուլլային օգնել «հիմնական բնակություն հաստատել, կենտրոնանալ իր կարիերայի վրա և հրաժարվել նման հիմար մտքերից»[1]։

2008 թվականի դեկտեմբերի 16-ին Աշան ճանաչվեց անմեղ սպանություն և պայթյուններ առաջացնելու համար դավադրություն կազմակերպելու գործում, դատավորն ընդունեց, որ Աշան անմեղ «զոհ» է, որը ոչ մի բան չգիտեր այն մասին, թե ինչ էին պլանավորել իր ընկերներ Բիլալ Աբդուլլան և Կաֆիլ Ահմեդը[2][6]։ Դատավարության ժամանակ դատավորը քննադատեց ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանությանը Աշային առանց փաստաբանի հարցաքննելու համար, և, ամփոփելով այս ամենը, նա ասաց ժյուրիին. «Այս պարագայում դատավարությունը ցույց տվեց, որ [նրա] Մուհամեդ Աշայի իրավունքները լիովին հարգված չեն[2]։ Ժյուրիի նկարահանած տեսանյութը ցույց տվեց, որ սպաները հայհոյում են և ծիծաղում Աշայի վրա, դատավարությունը նաև խոստովանեց, որ հարցաքննության ժամանակ սպաները Աշային ասել են, որ նրանք հայտնաբերել են նրա մասին նոր փաստեր, որ նրանք գիտեին, որ սխալ են[2]։

Արդարացման արդյունքում Աշան Բելմարշից տեղափոխվեց Մեծ Բրիտանիայի Ներգաղթի ծառայության հսկողության տակ գտնվող Ա կատեգորիայի բարձրաստիճան բանտախուց[6], որտեղ նա սպասում էր իր արտաքսմանը իր երկիր Հորդանան, այն հիմնավորմամբ, որ նրա ներկայությունը Մեծ Բրիտանիայում «չի նպաստում ազգային շահերին»։ Աշան բողոքարկեց արտաքսումը և 2009 թ. հունվարին ազատ արձակվեց Ներգաղթի Բողոքների Հատուկ Հանձնաժողովի (SIAC) երաշխավորությամբ այն եզրակացությամբ, որ հանրային շահից չի բխում նրա աշխատանքին վերադառնալուն խոչընդոտելը։ 2009 թ. օգոստոսի 7-ին Մեծ Բրիտանիայի Ներգաղթային ծառայությունը հրաժարվեց Աշայի արտաքսման փորձից, և նա դիմեց մնալու համար[7]։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշան վերադարձավ NHS, որը լուսաբանվեց The Sun-ի կողմից, որը հանգեցրեց զրպարտության, որի արդյունքում թերթը ներողություն խնդրեց[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bird, Steve (2008 թ․ դեկտեմբերի 16), «Profile: Jordanian neurologist, Mohammed Asha, cleared over Glasgow terror attack», The Times, London, Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին
  2. 2,0 2,1 2,2 2,3 Britton, Jeremy (2008 թ․ դեկտեմբերի 16), «Cleared terror suspect 'bullied'», BBC News, Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին
  3. 3,0 3,1 Kirsty, Smallman (2008 թ․ դեկտեմբերի 16), «Doctor tipped for the top», Shropshire Star, Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին(չաշխատող հղում)
  4. Friends of Jordanian doctor detained in Britain insist he has no ties to terrorism
  5. List of Registered Medical Practitioners(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Davenport, Justin; Cheston, Paul (2008 թ․ դեկտեմբերի 16), NHS doctor tried to bomb London club, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին, Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին
  7. Cleared car bomb doctor allowed to remain in Britain The Telegraph, 7 August 2009.
  8. http://www.carter-ruck.com/images/uploads/documents/ASHA-SIOC-270410.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]