Մոբի
| Մոբի | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ռիչարդ Մելվիլ Հոլլ Richard Melville Hall |
| Ծնված | սեպտեմբերի 11, 1965 Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ |
| Ժանրեր | տեխնո, թրիփ-հոփ, էլեկտրո, Ֆանկ, Ռոք |
| Մասնագիտություն | Երգիչ, երգահան, գործարար |
| Գործիքներ | Վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային, բազմաթիվ-գործիքներ |
| Լեյբլ | Instinct Records, Mute Records, V2 Records |
| Կայք | moby.com (անգլերեն) |
Մոբի (անգլ.՝ Moby, իրական անունը, Ռիչարդ Մելվիլ Հոլլ / անգլ.՝ Richard Melville Hall; ծնվել է. սեպտեմբերի 11 1965 թվականին Հառլեմում (անգլ.՝ Harlem), Նյու Յորքում: Կարող է նվագել դաշնամուր, կիթառ, բաս-կիթառ և թմբուկներ: Սկզբում նվագում էր «Vatican Commandos» փանք խմբում, բայց 1989թ. փանկից անցավ էլեկտրոնային երաժշտության: Առաջին հավաքածուն թողարկեց 1992 թվականին (Moby անունով), որը պարունակում էր 12 երգ տեխնո ժանրում: Հետագայում այս նույն հավաքածուն վերաթողարկվեց՝ (The Story So Far) անվամբ: Մոբիի հայտնի երգերից են՝ «Go», «Porcelain», «Why Does My Heart Feel So Bad?», «Natural Blues», «Lift Me Up»: Մոբին նաև ունի երաժշտական հավաքածուներ, որոնք լույս են տեսել այս Մոբիի կեղծանուններով Voodoo Child, Schaumgummi, Barracuda, UHF, The Brotherhood, DJ Cake, Lopez և Brainstorm/Mindstorm.
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ռիչարդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Դետրոյտում: Երբ Մոբին երկու տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարում, և հետագայում տղան մեծանում էր մոր հետ, որը բավականին առաջադեմ կին էր և շատ էր ուշադրություն դարձնում տղայի տաղանդին: Ինը տարեկանում փոքրիկ Մոբին սկսում է սովորել կիթառ և դաշնամուր նվագել: «Moby» մականունը Ռիչարդը ստացել է նրա համար, որ իր հեռու բարեկամներից է Հերման Մելվիլը` «Մոբի Դիկի» հեղինակը: Պատանեկության տարիներին նվագում էր կիթառ տարբեր խմբերում՝ սկսած փանքից Vatican Commandos, անարխիկ խմբում Flipper և բավականին հայտնի այն տարիներին ULTRA VIVID SCENE խմբում:
1980 թթ. վերջում Մոբին տեղափոխվեց Նյու Յորք — հաուս երաժշտության ծննդավայրերից մեկը — և սկսեց ուսումնասիրել դիջեյական գործը տեղի ակումբներում՝ միաժամանակ գրելով սեփական ստեղծագործությունները: 1990-91թթ. բաց է թողնում մի քանի սինգլներ՝ քիչ հայտնի «Instinct Records» ստուդիայի օգնությամբ:
1991 սինգլ Go հայտնի «Twin Peaks» հեռուստասերիալի երաժշտությամբ մտնում է բրիտանական Top 10-ի մեջ և վաճառվում ավելի քան մեկ միլիոն օրինակով: Moby-ին իր առաջին մեծ հաջողությունից հետո նա զբաղվում էր հայտնի և ոչ այնքան խմբերի և երգիչների երգերի ձևավորմամբ, որոնց թվում են Մայքլ Ջեքսոն, Pet Shop Boys, Depeche Mode, Erasure, B-52 և Orbital:
Ռիչարդի առաջին լիարժեք հավաքածուն լույս է տեսնում 1992 թվականին: Հաջորդ տարի նա թողարկում է «I Feel It / Thousand» սինգլը, որը մտնում է Գինեսի ռեկորդների գրքի մեջ` որպես ամենաարագ երգը երաժշտության պատմության մեջ, և Մոբին կնքում է պայմանագիր Mute Records-ի հետ, որի կազմում լույս է տեսնում նրա մյուս հավաքածուն՝ «Ambient» անունով, որում հավաքված էին 1988-91թթ նյութերը: «Everything Is Wrong» սկավառակի վրա, որը լույս է տեսել 1995 թվականին, Ռիչարդը հանդես է գալիս որպես իսկապես օրիգինալ երաժիշտ՝ ստեղծելով մեկ երաժշտություն՝ կազմված տարբեր ժանրերից և ուղղություններից: Այս հավաքածուին հայտնի երաժշտական ամսագիր Spin շնորհում է տարվա «Երաժշտական հավաքածու» կոչումը:
Հաջորդ հավաքածուն «Animal Rights», որը լույս է տեսնում1996 թվականին, նույնպես բազմաժանր խառնուրդ էր, բայց արդեն այստեղ կար Մոբիի քիչ անսովոր ձայնը: Ինքը՝ հեղինակը, գոհ է արված աշխատանքով, բայց սկավառակը վաճառվում է բավականին վատ: Այդ անհաջողությունից Մոբին սկսում է իրեն վատ զգալ, իսկ թոքերի քաղցքեղից մահանում է նրա մայրը: 1997 թվականին հանդես գալով Voodoo Child կեղծանվան տակ՝ Մոբին բաց է թողնում «The End Of Everything» և «I Like To Score» սկավառակները, որոնցում նա հավաքում է սեփական երգերի ռեմիքսները, որոնք օգտագործվել են ֆիլմերում: Ի ուրախություն Մոբիի՝ այս սկավառակը վաճառվում է ավելի լավ, քան «Animal Rights», և ուժ տալիս հետագա աշխատանքի համար:
Ահավոր մեծ հայտնություն բերեց Մոբիին «Play» հավաքածուն (1999թ): Այն իրենից ներկայացնում է բավականին դանդաղ աշխատանք՝ իր մեջ ներառող downtempo բիթի և հոյակապ երաժշտության միաձուլում: «Honey» և «Find My Baby» հավաքածուների առաջին երկու երգերը ստեղծել է բավականին հնարամտորեն: Այստեղ Մոբին միացրել է բլյուզ վոկալային կարճ հատվածները բրեկբիթային տեխնոյի հետ: Կամաց լսվող դաշնամուրը և ընդհատվող ջութակը «Porcelain» երգում հնչում են բավականին գեղեցիկ:
«Play» հավաքածուն վաճառվել է ավելի քան տասը միլիոն օրինակով: 26 երկրում հավաքածուն դարձել է «պլատինային», երեք տարի շարունակ նոմինացվել «Grammy», ստացել մի քանի մրցանակ, այդ թվում՝ MTV և VH1:
2002 թվականին լույս է տեսնում Մոբիի վեցերորդ հավաքածուն «18», որի ձայնագրությանը մասնակցել են Sinéad O'Connor, Angie Stone, MC Lite, Azure Ray:
2005 թ լույս է տեսնում նոր հավաքածու՝ «Hotel» անունով, որում նա համաձուլել է էմբիենթը և փոփ-ռոքը: Հավաքածուի ամենասիրված երգն է «Lift me up», որը Մոբին որոշեց ընդգրկել հավաքածուի մեջ ամենավերջին պահին երազում դրա կատարումը տեսնելուց հետո: Բոլոր ձայները և երաժշտական գործիքները կատարվել և ձայանագրվել են Մոբիի և երգիչ Լոուրեն Դաունի կողմից:
2007 թվականին հիմնադրում է ռոք խումբ The Little Death NYC՝ իր ընկերներ Լոուրեն Դաուն, Դառոն Մերֆիի և Աառոն Նուռկսի մասնակցությամբ:
Հաջորդ նրա աշխատանքը դառնում է «Last Night» հավաքածուն (2008): Այն իր մեջ ներառում է 80-ականների պարային երաժշտության մոտիվները, տեխնո և հիփ-հոփ: Նույն թվականին Մոբին հիմնադրում է MobyGratis նախագիծը, որի գաղափարն է այն, որ ցանկացած անհայտ կինեմատոգրաֆիստ կարող է օգտագործել Մոբիի երգերը իր ֆիլմում անվճար:
«Wait for Me» հավաքածուի լույս տեսնելը կայացավ 2009 թվականին, որին հաջորդեց «Shot in the Back of the Head» երգի տեսահոլովակի նկարահանումը, որը կարելի էր ներբեռնել Մոբիի կայքից: Հոլովակի ռեժիսորն է Դեվիդ Լինչը: Դրանից հետո Մոբին բաց է թողնում սինգլ «Pale Horses» և սկսում նաև որոշ ժամանակ ամեն իր երգին կայքում տեղադրել անիմացիոն կարճ տեսահոլովակներ: Այդ ամառ Մոբին գնում է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ շրջագայության:
2010 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Միլեն Ֆարմերի «Bleu noir» հավաքածուն, որում ութ երգի երաժշտությունը գրել է Մոբին, այդ թվում՝ Bleu noir երգը, որի երաժշտությունը օգտագործում է Destroyed հավաքածուում (The Day երգում): Մոբին նաև գրել է «Inseparables» երգի անգլերեն բառերը:
Փետրվարի 15-ին իր կայքում Մոբին հայտնում է նոր հավաքածուի մասին, որի անունն է Destroyed: Նա նշում է, որ հավաքածուն լույս կտեսնի 2011 թվականի մայիսի 16-ին: Երաժշտական հավաքածուի հետ զուգահեռ լույս կտեսնի նաև ֆոտոալբոմ, որը նույնպես կկոչվի Destroyed, որում տեղ կգտնեն այն բոլոր Մոբիի կողմից արված լուսանկարները: Այդ նույն օրը լույս է տեսնում Be The One EP հավաքածուն՝ կազմված երեք երգից Be The One, Sevastopol и Victoria Lucas:
Մոբին՝ որպես բարեգործ[խմբագրել]
Մոբին մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է: Նա համագործակցում է MoveOn և The Humane Society հետ:
Մոբին՝ որպես գրող[խմբագրել]
Մոբիի շատ հավաքածուներում կան կարճ գրվածքներ, որոնց հեղինակն է հենց ինքը՝ Մոբին (այն լինում է սկավառակի տուփի մեջ): «Everything Is Wrong» կար հոդված քլորային նյութերի վերաբերյալ («Մենք օգտագործում ենք վնասակար քլորային սպիտակեցնող նյութեր, որպեսզի պահպանենք մեր ներքնազգեստը սպիտակ»):
Այլ տվյալներ[խմբագրել]
- Մոբին ապրում է Լոս Անջելեսում, առաջ ապրում էր Նյու Յորքում՝ Մանհեթեն թաղամասում: Նրան է պատկանում ոչ մեծ սրճարան՝ TeaNY անունով:
- Մականունը վերցված է Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» ստեղծագործությունից, որի հեղինակը նրա հեռավոր բարեկամն է:
- «Extreme Ways» երգը հնչում է Ջեյսն Բորնի եռապատման ֆիլմերի ավարտական տիտրերում:
Սկավառակագրություն[խմբագրել]
- Moby (1992)
- Ambient (1993)
- Everything Is Wrong (1995)
- Animal Rights (1996)
- Play (1999)
- 18 (2002)
- Hotel (2005)
- Last Night (2008)
- Wait for Me (2009)
- Destroyed (2011)
Ֆիլմոգրաֆիա[խմբագրել]
- 2009 «Suck» — Beef Bellows (ռոք խմբի մասնակից)
Հարցազրույց[խմբագրել]
Որոշ հավաքածուների լույս տեսնելուց հետո Մոբին հարցազրույցներ էր տալիս, որոնք տարածվում էին սահմանափակ քանակով ձայնասկավառակների վրա: Այդ հարցազրույցներն արված են «հարց — պատասխանի» տեսքով, իսկ սկավառակի վրա լսվում է միայն Մոբիի ձայնը (հարց տվողի ձայնը չի լսվում): Պատասխանները բաժանված են իրարից մոտ 1 վայրկյան լռությամբ, իսկ հարցերը գրված էին թղթի վրա, որը տրվում էր սկավառակի հետ (ինֆորմացիան ըստ discogs.com կայքի)
Հարցերի ցուցակը և հարցազրույցների մասին կարելի է իմանալ այս կայքերից:
- (1996) Animal Rights Interview
- (2002) 18 Interview
- (2005) Hotel Interview
- (2006) Go — The Very Best of Moby Interview