Մյունխենի մետրոպոլիտեն
Մյունխենի մետրոպոլիտեն գերմ.՝ U-Bahn München | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն |
Կառավարիչ | Մյունխենյան տրանսպորտային միավորում |
Երկիր | Գերմանիա |
Քաղաք | Մյունխեն |
Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
Կայարանների քանակ | 96 |
Գծերի քանակ | 8 |
Գծեր | U4?, U5?, U1?, U3?, U6?, U2?, U7?, U8?, Betriebshof Nord?, Betriebshof Süd?, Theresienstraße? և Category:U-Bahnhof Giesing? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 1,068,490 մարդ (2014) |
Ուղևորահոսքը մեկ տարում | 390 միլիոն մարդ (2014)[1] |
Անվանված է | Մյունխեն |
mvg-mobil.de/en/ | |
Munich U-Bahn Վիքիպահեստում |
Մյունխենի մետրոպոլիտեն (գերմ.՝ U-Bahn München), Մյունխենի քաղաքային էլեկտրագնացքի հետ միասին հանդիսանում է Մյունխենի հասարակական տրանսպորտի հիմքը։ Մետրոն Մյունխենում բացվել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին և այս պահին ցանցի երկարությունը կազմում է 103,1 կմ՝ 100 կայաններով։ 1000 բնակչի բաժին ընկնող կայարանների խտությունն ամենաբարձրն է աշխարհում։ Շնորհիվ կայարանների՝ վերելակներով, ուղևորաշարժուղիներով, շարժասանդուղքներով հարյուր տոկոսանոց հագեցվածության, ինչպես նաև տեղփոխի մշակված համակարգի՝ Մյունխենի մետրոպոլիտենը համարվում է Եվրոպայում առավել հարմարավետներից մեկը[2]։ Մյունխենի մետրոպոլիտենը սպասարկում է «Մյունխենյան տրանսպորտային միավորումը» (MVG), որը մտնում է «Մյունխենյան տրանսպորտային և սակագնային միություն» (MVV) հաստիքակազմի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 1905 թվականին ծագեց վերգետնյա երկաթուղու կառուցման ծրագիր Գլխավոր կայարանից մինչև Արևելյան կայարան (մոտավորապես մյունխենյան քաղաքային էլեկտրագնացքի կենտրոնական ճյուղի ներկայիս ճանապարհով), ինչպես նաև օղակաձև ճյուղով հին քաղաքի շուրջ։ Սակայն ուղևորաշրջանառության համար այդ տարիներին նման պլանները շատ հավակնոտ էին։ Կեսմիլիոնանոց քաղաքի ուղևորափոխադրումները դեռևս հաղթահարում էին տրամվայները, և այդ պլանները մոռացության տրվեցին։
1928 թվականին կրկին հայտնվեց տրամվայը մետրոյով փոխարինելու պլանը, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը խանգարեց այդ ծրագրերի իրականացմանը։ Ցանցը պետք է բաղկացած լիներ հինգ գծերից և մոտավորապես նման կլիներ այսօրվա ցանցին։
1936 թվականի Երրորդ ռեյխում նախատեսված էր ստորգետնյա երկաթուղիների ցանց «ՆՍԳԲԿ մայրաքաղաքի» համար, և նույնիսկ արդեն սկսվել էր շինարարությունը։ 1938 թվականի մայիսի 22-ին Լինդվուրմշտրասսեում տեղի ունեցավ թունելի շինարարության սկզբի տոնակատարությունը, որը ազդարարում էր տրամվայի գործունեության ավարտի մեկնարկի մասին։ Sendlinger Tor եւ Goetheplatz (ներառյալ կայարանը) կայարանների միջև արդի U3 եւ U6 գծերի միջև ընկած թունելը մինչև 1941 թվականը գրեթե կառուցվել էր, բայց որպես քաղաքային էլեկտրագնացքի գծի մաս. նույն տարում այն պետք է ընդուներ առաջին գնացքները։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միջոցների անբավարարությունը հանգեցրեց շինարարության կանգին։ Պատերազմի ժամանակ թունելը ծառայում էր որպես ռմբապաստարան, ինչի մասին այսօր վկայում են թունելի պատերի գրությունները։ Պատերազմից հետո այն օգտագործվել է սունկ աճեցնելու համար կամ լցված էր տների փլատակներով։
Ծրագրեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետրոպոլիտենի տեղամասերի կառուցման ժամանակացույց[3][խմբագրել | խմբագրել կոդը]
Բացման ամսաթիվ | Գիծ | Տեղամաս | Երկարություն |
---|---|---|---|
19 հոկտեմբերի 1971 | Kieferngarten - Goetheplatz | 12,0 կմ | |
8 մայիսի 1972 | Münchner Freiheit - Olympiazentrum | 4,0 կմ | |
22 նոյեմբերի 1975 | / | Goetheplatz - Harras | 2,7 կմ |
28 մայիսի 1978 | / | Poccistraße | 0,0 կմ |
18 հոկտեմբերի 1980 | Scheidplatz - Neuperlach-Süd | 16,0 կմ | |
16 ապրիլի 1983 | Harras - Holzapfelkreuth | 2,7 կմ | |
28 մայիսի 1983 | Hauptbahnhof - Rotkreuzplatz | 3,3 կմ | |
10 մարտի 1984 | Westendstraße - Karlsplatz (Stachus) (4,6 կմ) + միավորող ճյուղ / հետ (1,4 կմ) |
6,0 կմ | |
1 մարտի 1986 | Karlsplatz (Stachus) - Odeonsplatz | 0,7 կմ | |
24 մարտի 1988 | Westendstraße - Laimer Platz | 1,4 կմ | |
27 հոկտեմբերի 1988 | Odeonsplatz - Innsbrucker Ring (4,1 կմ) + Max-Weber-Platz - Arabellapark (3,6 կմ) |
7,7 կմ | |
1988 վերջին | Էլեկտրադեպո | տեխնիկական սպասարկման կետի ընդարձակում | 0,3 կմ |
28 հոկտեմբերի 1989 | Implerstraße - Forstenrieder Allee | 6,1 կմ | |
1 հունիսի 1991 | Forstenrieder Allee - Fürstenried-West | 1,9 կմ | |
22 մայիսի 1993 | Holzapfelkreuth - Klinikum Großhadern | 2,9 կմ | |
20 նոյեմբերի 1993 | Scheidplatz - Dülferstraße | 5,0 կմ | |
30 հունիսի 1994 | Kieferngarten - Fröttmaning | 1,0 կմ | |
28 հոկտեմբերի 1995 | Fröttmaning - Garching-Hochbrück | 3,8 կմ | |
26 հոկտեմբերի 1996 | Dülferstraße - Feldmoching | 1,9 կմ | |
8 նոյեմբերի 1997 | Kolumbusplatz - Mangfallplatz | 3,6 կմ | |
23 մայիսի 1998 | Rotkreuzplatz - Westfriedhof | 2,0 կմ | |
29 մայիսի 1999 | Innsbrucker Ring - Messestadt-Ost | 7,7 կմ | |
18 հոկտեմբերի 2003 | Westfriedhof - Georg-Brauchle-Ring | 0,8 կմ | |
31 հոկտեմբերի 2004 | Georg-Brauchle-Ring - Olympia-Einkaufszentrum | 0,5 կմ | |
14 հոկտեմբերի 2006 | Garching-Hochbrück - Garching-Forschungszentrum | 4,4 կմ | |
28 հոկտեմբերի 2007 | Olympiazentrum - Olympia-Einkaufszentrum | 2,2 կմ | |
11 դեկտեմբերի 2010 | Olympia-Einkaufszentrum - Moosach | 2,0 կմ |
Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյունխենի մետրոպոլիտենում օգտագործվում է գնացքների երեք սերունդ։ Ամենահները (տիպ A, կառուցված 1967-1983) նախկինում հարմար էին նաև Նյուրնբերգի մետրոպոլիտենի համար։ Քաղաքները «պարտքով էին վերցնում» իրարից հատուկ առիթներին. 1972 թվականի Մյունխենի XX ամառային օլիմպիական խաղերին, 1978 թվականի Նյուրնբերգյան սուրբծննդյան տոնավաճառին, 1980 թվականին Հռոմի պապի այցին Մյունխեն։ Այժմ նման փոխանակում տեխնիկապես անհնար է։ Երկրորդ սերունդ (տիպ В, կառուցված 1981-1995) և երրորդ սերունդ (տիպС, 2000 թվականից)։
Տիպ A | Տիպ B | Տիպ C | ||
---|---|---|---|---|
Վագոնների քանակ |
կարճ (գերմ.՝ Kurzzug): 2 վագոն | + | + | - |
լրիվ (գերմ.՝ Vollzug): 4 վագոն | + | + | - | |
երկար (գերմ.՝ Langzug): 6 վագոն | + | + | + | |
Գործարան | MAN, O&K, Rathgeber, WMD | DWA, MAN, MBB | Siemens | |
Արտադրություն | 1967-1983 | 1981-1995 | 2000 թվականից | |
Քաշ | 51,6-53,2 տ | 56-58,5 տ | 164 տ | |
Երկարություն | 37150 մմ | 37150 մմ | 115000 մմ | |
Լայնություն | 2900 մմ | 2900 մմ | 2900 մմ | |
Բարձրություն | 3550 մմ | 3550 մմ | 3550 մմ | |
Արագություն | 80 կմ/ժ | 80 կմ/ժ | 80 կմ/ժ | |
Արագացում | 1,3 մ/վրկ² | |||
Դանդաղում | 1,3 մ/վրկ² | |||
Հզորություն | 4×180 կՎտ = 720 կՎտ | 4×195 կՎտ = 780 կՎտ | 24×100 կՎտ = 2400 կՎտ | |
Նստատեղեր | 98 | 98 | 252 | |
Կանգնատեղեր | 192 | 192 | 660 | |
Քանակ | 179 հատ 2-ական վագոնում | 58 հատ 2-ական վագոնում | 18 հատ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fahrgastrekord: MVG warnt vor Kollaps | Stadt München
- ↑ «Moreover, the public transit system - subways, interurban trains, streetcars and buses - rates as Europe’s, if not the world’s, fastest, cleanest and most efficient» из: New York Times, 3.
- ↑ «muenchen.de - U-Bahn-Netz in Zahlen» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.