Մղոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մղոն (լատ.՝ mille passuum` «հազար քայլ» բառից), երկարության միավոր։ Տարածված է միավորների ազգային ոչ մետրական համակարգերում և օգտագործվում է հիմնականում ծովային գործում։ Մղոնի մեծությունը, որ հավասար է միջօրեականի I աղեղի երկարությանը, տարբեր երկրներում տարբեր է՝ կախված տեղանքի աշխարհագրական լայնությունից և տատանվում է 0, 58 Կմ-ից (Եգիպտոս) մինչե 11, 2 Կմ (հին չեխական մղոն) սահմաններում։ Մեծ Բրիտանիայում ծովային մղոնը = 1, 853184 Կմ, ցամաքային կանոնադրական մղոնը = 1, 609344 Կմ (կիրառվում է նաև ԱՄՆ-ում)։

Աշխարհագրական մղոնը (գերմանական) հավասար է հասարակածի 1/15° = 7, 4204 Կմ։ Հին հռոմեական մղոնը (միլիարիում)= 1, 481 Կմ։ Հին և վաղ միջնադարյան հայկական, հռոմեական-փիլետերյան (փոքրասիական) և պարսկական մղոնը = 1, 598 Կմ։ Ուշ միջնադարում հայ մատենագրության մեջ օգտագործված մղոնը 1, 852 Կմ է։ Արաբական մղոնը = 1, 9176 Կմ։ Հին ռուսական մղոնը = 7, 4676 Կմ։ Աստվածաշնչում հիշատակվող մղոնը = 1479, 5 մ։

Բազմաթիվ երկրներում կիրառվում է միջազգային ծովային մղոնը, որն ըստ Միջազգային հիդրոգրաֆիական կոնֆերանսի (1929) որոշման, հավասար է 1, 852 Կմ՝ միջօրեականի I աղեղի միջին երկարությանը։

Գրականություն[խմբագրել]

  • Մանանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Ե., 1930։
  • Նույնի, Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Ե., 1934։
  • Культура раннефеодальной Армении, Е. 1980, էջ 326-355
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png