Մհեր Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Թորոսյան
Ծնվել էապրիլի 20, 1937(1937-04-20)
Վախճանվել էօգոստոսի 24, 1981(1981-08-24) (44 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ

Մհեր Թորոսյան (ապրիլի 20, 1937(1937-04-20) - օգոստոսի 24, 1981(1981-08-24)), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Ծնվել է ՀԽՍՀ Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղում։ 1954 թվականին ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, 1959 թվականին՝ Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ես կուզեի աղբյուր լինել լեռնային», տպագրվել է 1957 թվականի փետրվարի 2-ին, Լենինականի «Բանվոր» թերթում։ 1959-1960 ուսումնական տարում պատմություն է դասավանդել ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Ցողամարգ գյուղի դպրոցում։ 1961-1962 թվականներին աշխատել է Լենինականի Մ. Գորկու անվան թիվ 17 դպրոցում որպես ավագ ջոկատավար։ 1962-1981 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լենինականի Ն. Վ. Գոգոլի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում։ Նրա բանաստեղծություններից մի քանիսը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն։ Մահացել է Սուխումում, թաղվել է հայրենի Շիրակ գյուղում[1]։

Մ. Թորոսյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լույսի շառավիղ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 56 էջ։
  • Կանչ էության (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1985, 88 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 198.