Մկրտիչ Ճիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Ճիվանյան
Ի ծնեՄկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան
Ծնվել է1848
ԾննդավայրԿ. Պոլիս
Վախճանվել էփետրվարի 14, 1906
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարիչ
 Mıgırdiç Civanyan Վիքիպահեստում

Մկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան (1848[1][2], Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 14, 1906(1906-02-14)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրամուտ ծովի վրա (1900-ական թթ.)

Մկրտիչ Ճիվանյանը ծնվել է Կոստանդնուպոլիսի արվարձաններից մեկում՝ Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում՝ նկարչության ուսուցիչ Ա. Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ[3]։

Մասնագիտացել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-1873), կատարելագործվել Իտալիայում (1876-18791894-1905 թվականներին ապրել Է Օդեսայում, Սանկտ Պետերբուրգում։

Ստեղծել է Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ, բնապատկերներ («Գարուն», «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը», «Առավոտը ծովի վրա»)։ Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը։ 1860-ական թվականներին Կ. Պոլսում ձևավորել է թատերական ներկայացումներ, մասնակցել ճարտարապետներ Պալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Artnet — 1998.
  3. «Մկրտիչ Ճիվանյաի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 7։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]