Միքայել Նավասարդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Նավասարդով
Ծնվել էօգոստոսի 3, 1930(1930-08-03)[1]
Կագան, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 2, 1999(1999-05-02)[1] (68 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու և դոցենտ
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Միքայել Տիմոֆեյի Նավասարդյան (օգոստոսի 3, 1930(1930-08-03)[1], Կագան, ԽՍՀՄ - մայիսի 2, 1999(1999-05-02)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռադիոտեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1965), դոցենտ (1979):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Նավասարդյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 3-ին Ուզբեկստանի Կագան քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ 1952-1999 թվականներին աշխատել է Մոսկվայի սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտում։ 1960 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ, 1979 թվականից, միաժամանակ՝ դասավանդել է Մոսկվայի ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում[2]։

Աշխատանքները վերաբերում են կիրառական էլեկտրոդինամիկային և անտենային տեխնիկային։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են կործանիչների, ռադիոտեղորոշիչների բազմահայելի, տիեզերական սարքերի բազմաճեղք, մեծաճեղք և այլ տիպերի անտենաներ[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Նավասարդյանը մահացել է 1999 թվականի մայիսի 2-ին, Մոսկվայում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ 2 Պետական մրցանակներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=14042
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 211։