Միքայել Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Արամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Արամյան
Ծնվել էմայիսի 9, 1992(1992-05-09) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Կրթություն№ 1252 դպրոց
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Աշոտ Արամյան, մայր՝ Կարինե Արամյան

Միքայել Աշոտի Արամյան (մայիսի 9, 1992(1992-05-09), Երևան, Հայաստան), ռուսական թատրոնի և կինոյի հայազգի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Արամյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 9-ին Երևանում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[1]։ Սովորել և 2009 թվականին ավարտել է Մոսկվայի Միգել Սերվանտեսի անվան թիվ 1252 իսպաներեն թեքումով դպրոցում։ 12 տարեկանում նկարահանվել է «Լրտեսական խաղեր։ Անօրինականը» քրեական թրիլերում[2], ինչից հետո էլ որոշել է ընտրել դերասանի ուղին։ 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը, որից հետո սկսել է աշխատել Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնում[1][3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 հֆ Լրտեսական խաղեր։ Անօրինականը Шпионские игры: Нелегал
2012 ս Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ Как выйти замуж за миллионера տեսարան
2012 ս Անհավասար ամուսնություն Неравный брак տեսարան
2013 ս Աստիճաններ դեպի երկինք Лестница в небеса Արտյոմ Ռուդնև, գլխ․ դեր
2013 հֆ Նոր հին տուն Новый старый дом Իգոր՝ ամուսնական խարդախ
2014 ս Կնքահայր Крёстный Ալեքսանդր Կայսարով
2016 ֆ Երկրաշարժ Землетрясение Սուրեն՝ Լիլիթի եղբայր
2017 ֆ Սեր հրեշտակների քաղաքում Любовь в городе ангелов Միկա, գլխ․ դեր
2018 ֆ ԱրմենиЯ ԱրմենиЯ:Անցյալը վերադառնում է Արմեն

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Արամյանն ամուսնացած չէ։ Որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն կար Միքայելի և «Աստիճաններ դեպի երկինք» սերիալի նրա խաղընկերուհի Վերա Ժիտնիցկայայի սիրավեպի մասին։ Բայց նրանք դա հերքել են[4]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել դերասանի և ուկրաինացի երգչուհի Ալինա Գրոսուի հարաբերությունների մասին։ Նրանք ծանոթացել էին մեկ ամիս առաջ՝ Ալինայի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Միքայելը կատարում էր գլխավոր դերը[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միքայել Արամյան(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Микаэл Арамян - биография, информация, личная жизнь, фото, видео» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Микаэл Арамян, Актер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Вера Житницкая и Микаэл Арамян пара?». www.bolshoyvopros.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Алина Гросу закрутила роман с российским актером». viva.ua (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]