Միրնա Յուկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրնա Յուկիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Ազգություն՝խորվաթ
Մասնագիտացում՝լողորդուհի
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր՝Նովի Սադ, Հարավսլավիա
178 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

Միրնա Յուկիչ (խորվ.՝ Mirna Jukić, ծնվել է՝ 9 ապրիլի, 1986, Նովի Սադ, Հարավսլավիա), ավստրիացի լողորդուհի, որն ունի խորվաթական ծագում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եռակի մրցանակակիր (երկու անգամ 50 մետրանոց ջրավազանում և մեկ անգամ կարճ տարածությունում), Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրնա Յուկիչը ծնվել է 1986 թվականի ապրիլի 9-ին Նովի Սադ քաղաքում (ներկայում՝ Սերբիա), հասակ է առել Խորվաթիայի Վուկովեր քաղաքում։ 1991 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է Զագրեբ, և Միրնան 1996 թվականին սկսել է հոր հետ պարապել լող «Մլադոտս» մարզական ակումբում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Դինկո Յուկիչը, նույնպես միջազգային մակարդակի լողորդ է։ 1999 թվականի աշնանը Միրնա Յուկիչը տեղափոխվել է Վիեննա և նույն թվականին ստացել է Ավստրիայի քաղաքացիություն[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ 100 մետրը լողացել է 1։07,34 ժամանակում ու գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Մանսակցել է նաև 200 մ տարածության լողի առաջնությանը։ Մեկ տարի անց աշխարհի առաջնության ժամանակ 200 մետր տարածությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #1025261259 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Mladen Pleše (21 օգոստոսի, 2002). «Željko Jukić: 'Za plivačke treninge od moje Mirne u Zagrebu su tražili 16.000 kuna mjesečno'» [Željko Jukić: They demanded 16,000 Kuna for swimming practices of my Mirna]. Nacional (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 3 հուլիսի, 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրնա Յուկիչ» հոդվածին։