Միրյանա Մարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրյանա Մարիչ
անգլ.՝ Mirjana Marić և սերբ.՝ Мирјана Марић
Ծնվել էհունվարի 10, 1970(1970-01-10) (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ,  Սերբիա,  Սերբիա և Չեռնոգորիա և  ՀՍՖՀ
Կրոնուղղափառություն
ԿրթությունԲելգրադի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունշախմատիստ

Միրյանա Մարիչ (սերբ.՝ Мирјана Марићћ, հունվարի 10, 1970(1970-01-10), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սերբ շախմատիստուհի, միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր[1]։

Կենսագրությունման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում, 1970 թվականին։ Իր երկվորյակ քրոջ՝ Ալիսյի հետ 4 տարեկանից զբաղվել է շախմատով։ Շախմատի պատմության մեջ կանանց գրոսմայստերի կոչում ունեցող միակ երկվորյակները Ալիսան և Միրյանան են[2]։ Նրանց հայրն աշխատել է ՄԱԿ-ում մաթեմատիկայի պրոֆեսոր, մայրը նույնպես եղել է մաթեմատիկոս[3]։

Ավարտել է Բելգրադի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, ամուսնացել է միջազգային վարպետ Զորան Ստամենկովիչի հետ։ 1985 թվականին Միրյանան նվաճել է շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը՝ մինչև 16 տարեկանների խմբում։ Երկու անգամ՝ 1991 թվականին Սյուզանա Մաքսիմովիչի հետ և 1993 թվականին նվաճել է Հարավսլավիայի կանանց շախմատի առաջնությունը։

Մասնակցել է Նովի Սադ 1990, Մոսկվա 1994, Երևան 1996 շախմատային օլիմպիադաներին։

1988 թվականին ՖՒԴԵ-ի կողմից արժանացել է կանանց միջազգային վարպետի կոչման, իսկ 1992 թվականին՝ կանանց գրոսմայստերի կոչման։

Երկար դադարից հետո 2007 թվականին մասնակցել է Սերբիայի առաջնությանը և 12 մասնակիցների մեջ գրավել 4-րդ տեղը։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4][5]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1982 1860 1860 1860
1983 1955 1955 1955 1955
1984 1955 1925 1955 1925
1985 1880 1905 1905 1880
1986 1980 2065 2065 1980
1987 2165 2235 2235 2165
1988 2255 2265 2265 2255
1989 2285 2290 2290 2285
1990 2275 2245 2275 2245
1991 2250 2300 2300 2250
1992 2265 2255 2265 2255
1993 2275 2305 2305 2275
1994 2280 2255 2280 2255
1995 2260 2210 2260 2210
1996 2280 2320 2320 2280
1997 2305 2305 2305 2305
1998 2280 2290 2290 2280
1999 2316 2316 2316 2316
2000 2324 2333 2333 2333 2324
2001 2333 2312 2288 2288 2333 2288
2002 2288 2288 2288 2288 2288 2288
2003 2300 2300 2300 2300 2300 2300
2004 2312 2312 2312 2312 2312 2312
2005 2284 2284 2284 2284 2284 2284
2006 2277 2277 2277 2290 2290 2277
2007 2290 2290 2291 2264 2291 2264
2008 2264 2264 2264 2264 2264 2264
2009 2264 2264 2264 2264 2264 2264 2264
2010 2264 2264 2264 2264 2264 2283 2283 2264
2011 2283 2283 2283 2283 2283 2276 2283 2276
2012 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2263 2263 2276 2263
2013 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2014 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2015 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2016 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2017 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2018 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2019 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2020 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263 2263
2021 2263 2263 2263 2263 2263
2022 2263 2263 2263


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Марич Мирьяна (Mirjana Maric), дата рождения 10 января - литература». famous-birthdays.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.(չաշխատող հղում)
  2. «АЛИСА МАРИЧ». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. «Alisa and Mirjana Maric celebrate their 50th birthday!». Chess News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  5. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 610. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]