1685 թվականից ապրել և ստեղծագործել է Դելիում։ Սուֆիզմի, հնդկական միստիցիզմի ծայրահեղ հայացքներից («Զարմանքի թալիսման», 1669, «Մեծ օվկիանոս», 1681, պոեմներ) հասել է պանթեիստական, հումանիստական գաղափարախոսության, մոտեցել մատերիալիստական աշխարհայեցողության («Իմացության Մինա», պոեմ, «Չորս տարր», հուշագրություն, 1711 –1712)։ «Ճանաչում» (1712) պոեմում դատապարտել է բռնակալությունը, կրոնական փարիսեցիությունն ու սոցիալական անարդարությունը։ Գրել է գազելներ և քառյակներ, որոնք ունեն կենսափիլիսոփայական արժեք։
Բեդիլի պոեզիան զգալի ազդեցություն է թողել հետագա պարսկալեզու գրականության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։