Միջազգային մաթեմատիկական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային մաթեմատիկական միություն
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն և mathematical society?
Երկիր Գերմանիա
ՀապավումIMU և UMI
Հիմնադրվածսեպտեմբերի 10, 1951[1]
Գլխադասային գրասենյակWeierstrass Institute, Բեռլին, Գերմանիա
Գլխավոր քարտուղարCarlos Kenig?
Կայքmathunion.org(անգլ.)

Միջազգային մաթեմատիկական միություն (անգլ.՝ International Mathematical Union, IMU), համաշխարհային ոչ- առևտրային և ոչ-կառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է մաթեմատիկայի բնագավառում բոլոր երկրների գիտնականների համագործակցության նպատակով։ Հիմնադրվել է 1919 թվականին[2], ընդգրկված է Գիտության միջազգային խորհրդի կազմի մեջ (անգլ.՝ International Council for Science, ICSU): 2014 թվականին հաջորդ ժամկետով (2015-2018) միության նախագահ է ընտրվել Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սիգեֆումի Մորին[3]։

2015 թվականի դրությամբ Միության անդամ են հանդիսանում 83 երկրների մաթեմատիկական կազմակերպություններ[4]։ ԽՍՀՄ-ը IMU-կազմի մեջ է մտել 1957 թվականին, 1992 թվականից նրա տեղը հատկացվել է Ռուսաստանին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մաթեմատիկական միությունը հիմնադրվել է 1920 թվականին, բայց 1932 թվականի սեպտեմբերին կազմալուծվել է, այնուհետև վերականգնվել է 1950 թվականին Նյու Յորքում (դե-ֆակտո) հիմնադիր կոնվենցիայով, կամ 1951 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ տասը երկրներ անդամներ դարձան (դե-յուրե)։ Վերջին էտապը դարձավ 1952 թվականի մարտին Հռոմի Գլխավոր Ասամբլեան, որը սկիզբ դրեց նոր Միջազգային մաթեմատիկական միության և առաջին Գործադիր կոմիտեի գործունեությանը, ընտրվեցին նախագահ և տարբեր հանձնաժողովներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր 4 տարին մեկ Միության հովանու ներքո հավաքվում է Մաթեմատիկների Միջազգային կոնգրեսը։ Միությունը մասնակցում է նաև Աբելևյան մրցանակի թեկնածուների ընտրությանը[5]։ Եվրոպական ֆիզիկական ընկերության հետ համատեղ մասնակցում է OAI (անգլ.՝ Open Archive Initiative) միջազգային նախագծին և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։ Միության կազմում ակտիվ գործունեություն է իրականացնում Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը։

Միջազգային մաթեմատիկական միության նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1954 թվականներ։ {{{2}}} Մարշալ Սթոուն (փոխնախագահներ` {{{2}}} Էմիլ Բորել, {{{2}}} Էրիկ Կամկե)

1955-1958 թվականներ։ {{{2}}} Հայնց Հոպֆ (փոխնախագահներ` {{{2}}} Արնո Դանժուա, Միացյալ Թագավորություն ՈՒիլյամ Վոլնաս Դուգլաս Հոդջ)

1959-1962 թվականներ։ {{{2}}} Ռոլֆ Նևանլիննա (փոխնախագահներ` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Պավել Սերգեևիչ Ալեքսանդրով, {{{2}}} Մարթսոն Մորս)

1963-1966 թվականներ։ {{{2}}} Ժորժ դե Ռամ (փոխնախագահներ` {{{2}}} Անրի Կարտան, {{{2}}} Կազիմիր Կուրատովսկի)

1967-1970 թվականներ։ {{{2}}} Անրի Կարտան (փոխնախագահներ` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Ալեքսեևիչ Լավրենտև, {{{2}}} Դին Մոնտոմերի)

1971-1974 թվականներ։ {{{2}}} Կոմարավոլու Չանդրասոկխարան (փոխնախագահներ` {{{2}}} Աբրահամ Ադրիան Ալբերտ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լև Սեմյոնովիչ Պոնտրյագին)

1975-1978 թվականներ։ {{{2}}} Դին Մոնտոմերի (փոխնախագահներ` Միացյալ Թագավորություն Ջ. ՈՒ. Ս.Կասելս, {{{2}}} Միրոն Նիկոլեսկու, {{{2}}} Խորխե Վրանսյո)

1979-1982 թվականներ։ {{{2}}} Լեննարտ Կարլեսոն (փոխնախագահներ` {{{2}}} Մասաեսի Նագատա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յուրի Վասիլևիչ Պրոխորով)

1983-1986 թվականներ։ {{{2}}} Յուրգեն Կուրգ Մոզեր (փոխնախագահներ` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև, {{{2}}} Ժան-Պիեր Սեր)

1987-1990 թվականներ։ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լյուդվիդ Դմիտրիևիչ Ֆադեև (փոխնախագահներ` {{{2}}} Ուոլտեր Ֆեյ, {{{2}}} Լարս Հերմանդեր)

1991-1994 թվականներ։ {{{2}}} Ժակ-Լուի Լիոնս (փոխնախագահներ` Միացյալ Թագավորություն Ջոն Հ. Քոութս, {{{2}}} Դեյվիդ Մամֆորդ)

1995-1998 թվականներ։ {{{2}}} Դեյվիդ Մամֆորդ (փոխնախագահներ` {{{2}}} Վլադիմիր Իգորևիչ Արնոլդ, {{{2}}} Ալբրեխտ Դոլդ)

1999-2002 թվականներ։ {{{2}}} Ժակոբ Պալիս (փոխնախագահներ` Միացյալ Թագավորություն Սայմոն Դոնալդսոն, {{{2}}} Սիգեֆումի Մորի)

2003-2006 թվականներ։ Միացյալ Թագավորություն Ջոն Բոլ (փոխնախագահներ` {{{2}}} Ժան-Միշել Բիսմուտ, {{{2}}} Մասակի Լաշիվարա)

2007-2010 թվականներ։ {{{2}}} Լասլո Լովաս (փոխնախագահներ` {{{2}}} Ժի-Մինգ Մա, {{{2}}} Կլաուդիո Պրոցեսի)

2011-2014 թվականներ։ {{{2}}} Ինգրիդ Դոբեշի (փոխնախագահներ` {{{2}}} Քրիստիան Ռուսո, {{{2}}} Մարսելո Վիանա)

2015-2018 թվականներ։ {{{2}}} Սիգեֆումի Մորի (փոխնախագահներ` {{{2}}} Ալիսիա Դիկենշտեյն, {{{2}}} Վոն Ջոնս)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mathunion.org/organization/imu-history
  2. 1936 թվականից մինչև 1951 թվականը կազմակերպությունը չի գործել
  3. Kyoto University professor elected head of International Mathematical Union | The Japan Times
  4. «Միության անդամների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Математика - это такая болезнь…

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]