Միշա Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1955 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 5 սեպտեմբերի 2009թ. |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Միշա Հովհաննեսի Վարդանյան (հոկտեմբերի 11, 1955, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2009, Գյումրի, Հայաստան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը՝ նկարչի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986-1990 թթ. - աշխատել է Գյումրիի պետական տիկնիկային թատրոնում որպես նկարիչ։
- 1992-1994 թթ. - Գյումրիի զինվորական կայազորի ռազմական ոստիկանության պետ։
Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թ. ընտրվել է Գյումրիի քաղաքային խորհրդի նախագահ։
- 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 58 ընտրատարածքից։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- 1999 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։
Անկուսակցական։
Վախճանվել է 2009 թ. սեպտեմբերի 5-ին։ 2009 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պարտականությունները 2009 թվականի սեպտեմբերի 7-ից համարվել են դադարած՝ մահվան կապակցությամբ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|