Միշա Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Առաքելյան
հունվարի 8, 1955(1955-01-08) - ապրիլի 16, 1993(1993-04-16) (38 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Զարդարաշեն, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Ղաջար, Մարտունու շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արիության մեդալ

Միշա Առաքելյան (8 հունվարի, 1955, Զարդարաշեն, Մարտունու շրջան - 16 ապրիլի, 1993, Ղաջար, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Առաքելյանը ծնվել է 1955 թ. հունվարի 8-ին Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղում։ Ութամյա կրթություն ստանալուց հետո հարևան Թաղավարդ գյուղում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Զինվորական ծառայությունն անցել է Լվով քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի մեքենահավաքակայանում որպես ավտովարորդ, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան։ Կամավորագրվել է Մարտունու գնդում, մասնակցել շրջանի գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993 թ. ապրիլի 16-ին Մարտունու շրջանի Ղաջար գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միշա Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.