Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտունիի կամավորական գումարտակ , կազմավորվել է 1992 թվականին ՀՀ Մարտունի քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի և ՀԱԲ-ի վաշտի միավորմամբ։ Գումարտակը համալրվել է շրջանի Վարդենիկ, Ներքին Գետաշեն, Լիճք, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր գյուղերի կամավորականներով։ Գումարտակի վաշտերից մեկը կազմավորված էր միայն վարդենիկցիներից և կրում է «Գայլավաշտ» անունը։ 1989-1994 թվականներին ջոկատները կամ գումարտակը մասնակցել են ՀՀ Եղեգնաձորի , Վայքի , Վարդենիսի , Ճամբարակի , Նոյեմբերյանի , Շամշադինի շրջանՏավուշի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի (Ղոչազ, «Կոբրա» բարձունք), Մարտակերտի , Քարվաճառի (Օմարի լեռնանցք ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Հարությունյանը (գումարտակի), Թ. Կարապետյանը, Օ. Պետրոսյանը, Գ. Մհլամյանը։ Գումարտակից Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվել է 2, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով ՝ 6, զոհվել է 9 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։