Միմմի Սանդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմմի Սանդեն
Բնօրինակ անունշվեդ.՝ Mimmi Sandén
Ծնվել էդեկտեմբերի 25, 1995(1995-12-25)[1][2] (28 տարեկան)
Huddinge församling, Huddinge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Երկիր Շվեդիա[2]
Ժանրերփոփ երաժշտություն և փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի
Գործիքներվոկալ
Կայքmimmisanden.se

Միմի Սանդեն (շվեդ.՝ Mimmi Linnéa Marianne Sandén, 1995, Ստոկհոլմ, Շվեդիա), երգչուհի, որը ներկայացրել է իր երկիրը 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում, Կիևում, Ուկրաինա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդենը ծնվել է Ստոկհոլմում 1995 թվականին։ Նա հայտնի դարձավ 2007 թվականին, երբ հաղթեց «Talang 2007»[3]: Բայց երգչուհու գործունեությունը սկսվել է դեռ 2002 թվականին, երբ նա խաղաց «Fem Myror Är Fler Än Fyra Elefanter» բեմադրության մեջ։ Մասնակցել է երգչուհի Կարոլայի սուրբ ծննդյան շոուին, որը շրջագայում էր ամբողջ Շվեդիայով։

2007 թվականից Միմին սկսում է վարել «Mimmi & Mojje» հեռուստաշոուն TV4 ալիքով Մորգան Յոհանսոնի հետ։

2008 թվականին Միմին խաղաց «Hujeda mej vá många sånger» մյուզիքլում շվեդական հայտնի արտիստների հետ։

Եվրատեսիլ 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմին Մոլլի Սանդենի կրտսեր քույրն է, որը ներկայացնում էր Շվեդիան «Մանկական եվրատեսիլ 2006»-ում, իսկ նրա մյուս քույրն է Ֆրիդա Սանդենը, որը ներկայացրեց իր երկիրը «Մանկական եվրատեսիլ 2007»-ում։

Միմին եղավ Սանդեն քույրերից երրորդը, ով ներկայացրեց Շվեդիան եվրատեսիլում 2009 թվականին, որը տեղի ունեցավ Կիևում։ Միմին ներկայացրեց «Du» երգը և գրավեց 6-րդ տեղը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. «Mimmi kommer att sakna scenen». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.