Մոլլի Սանդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Մոլլի Սանդեն
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Մոլլի Սանդեն(Molly My Marianne Sandén)
Ծնվել է Հուլիսի 3, 1992
Ստոքհոլմ, Շվեդիա Շվեդիա
Երկիր շվեդ
Ժանրեր Պոպ, դանս-փոփ, R&B
Մասնագիտություն Երգչուհի, հաղորդավարուհի, ձայնային դերասան
Գործիքներ Վոկալ
Գործունեություն 2006 - ներկա
Լեյբլ Էմմի2011
Կապված Բրանդուր Էննի,
Քրիստափոր Նիսսեն,
Ջասոն Դյուրլո
Մագնուս Քարլսն,
Օլա Սվենսոն
Կայք http://www.mollysanden.se/

Մոլլի Սանդեն (շվեդերեն՝ Molly Sandén), շվեդ երգչուհի և հաղորդավարուհի, նրա քույրերը Միմի և Ֆրիդա Սանդենները նույնպես երգչուհիներ են։

2012 թվականի դեկտեմբերի 11-ին Ստոքհոլմում

Կարիերան[խմբագրել]

Մանկական Եվրատեսիլ 2006[խմբագրել]

2006 թվականին Det finaste någon kan få երգով Մոլլին ներկայացրել է Շվեդիան Մանկական Եվրատեսիլում։ Նա գրավել է 3-րդ տեղը, որը Շվեդիայի պատմության մեջ լավագույն դեպքն է Մանկական Եվրատեսիլի ժամանակ։ Նա ստացել է 116 միավոր։ Նա հետ է մնացել միայն Ռուսաստանի մասնակիցներ` Տոլմաշեվի քույրերից(154 միավորով նրանք հաղթել են մրցույթում) և Բելառուսի մասնակից Անդրեյ Կունենտսից։

Մելոդիֆեստիվալեն[խմբագրել]

Սանդենը ցանկանում էր մասնակցել Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին և նա նախ մասնակցեց Մելոդիֆեստիվալեն 2009-ին, ուր նա անցավ եզրափակիչ, բայց ստացավ միայն 2 միավոր ժյուրիի կողմից և զբաղեցրեց վերջին 11-րդ տեղը, իր Så vill stjärnorna երգով։

Հաջորդ անգամ նա մասնակցել է Մելոդիֆեստիվալեն 2012-ին ուր նա ներկայացավ "Why am I Crying?," երգով։ Նա անցավ եզրափակիչ և մրցեց Բաքու մեկնելու համար, բայց այս անգամ նա ժյուրից ստացավ 55 միավոր, իսկ հեռուստադիտողից 22 և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմներ[խմբագրել]

  • 2009-Samma himmel
  • 2012-Unchained-(Շղթայազերծված)

Սինգլներ[խմբագրել]

Արտիստների հետ համագործակցություն[խմբագրել]

  • 2006 - Julens tid är här և Մագնուս Քարլսն (Spår i snön)
  • 2012 - A Little Forgiveness և. Քրիստափոր (Unchained)

Ռադիո և TV շոուներ[խմբագրել]

  • 2010My Camp Rock|My Camp Rock Scandinavia 2
  • 2012Lilla Melodifestivalen 2012

Ֆիլմագրություն և շվեդական կրկնօրինակում[խմբագրել]

  • 2007 - (Ավագ դպրոցի մյուզիքլ 2) որպես Գաբրիելա Մոնտեզ (երգ)
  • 2008 - (Ավագ դպրոցի մյուզիքլ 3) որպես Գաբրիելա Մոնտեզ (երգ)
  • 2010 - Tangled որպես Ռապունզել (ձայն և եևգ)
  • 2010-2012Good Luck Charlie(Հաջողություն Չարլի) որպես Թեդդի Դունքան
  • 2011 - Lemonade Mouth որպես Օլիվիա Վայթ

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել]

Մրցանակներ[խմբագրել]

2012

  • Բլոգ մրցանակ - Տարվա բլոգային հրթիռ[1]

Անվանակարգեր[խմբագրել]

2012

  • Rockbjörnen - Տարվա լավագույն արտիստուհի[2] - տրվեց Լորինին

Ծանոթագրություններ[խմբագրել]