Միխեիլ Վաշակիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխեիլ Վաշակիձե
վրաց.՝ მიხეილ ალექსანდრეს ძე ვაშაკიძე
Ծնվել էօգոստոսի 15 (28), 1909
ԾննդավայրԴիդի Ջիխաիշի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 27, 1956(1956-11-27) (47 տարեկան)
Մահվան վայրԱբասթուման, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուվրացերեն
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունաստղագետ
ԱշխատավայրՎրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Միխեիլ Վաշակիձե (վրաց.՝ მიხეილ ალექსანდრეს ძე ვაშაკიძე, օգոստոսի 15 (28), 1909, Դիդի Ջիխաիշի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1956(1956-11-27), Աբասթուման, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային աստղագետ[1].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Դիդի Ջիկանշի գյուղում։ 1932 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1936 թվականից աշխատանքի է անցել Աբասթումանի աստղադիտարանում։ Աստղագիտություն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանում (1954 թվականին նրան այստեղ շնորհվել է պրոֆեսորի կոչում)։

Միխեիլ Վաշակիձեի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են աստղերի, միջաստղային միջավայրի ու գալակտիկաների ուսումնասիրմանը լուսաչափական և բևեռաչափական մեթոդներով[2]։ Նա մշակել է աստղերի տարածական խտության որոշման արդյունավետ մեթոդ, որը հայտնի է Վաշակիձե-Օորտի մեթոդ անվանումով (1937): 1940-1950-ական թվականներին Վաշակիձեն ուսումնասիրել է լույսի գալակտիկական կլանումը՝ մի քանի հարյուր գալակտիկաների գույնի ցուցանիշի անմիջական որոշման միջոցով, սահմանել է գույնի ցուցանիշի կախվածությունը գալակտիկայի տեսակից։ Կազմել է գալակտիկաների գույնի ցուցանիշների կատալոգները։ Արևային թագի բևեռացման հատկությունների ուսումնասիրություններ է կատարել ըստ այն նյութերի, որ ինքն ստացել էր արևի մի շարք լիակատար խավարումների ժամանակ։ 1953—1955 թվականներին փորձ է արել հայտնաբերելու գալակտիկաների լույսի բևեռացումը։ Լուսանկարչական դիտումների հիման վրա, Վիկտոր Դոմբրովսկուց անկախ, 1954 թվականին հայտնաբերել է Խեցգետնակերպ միգամածության ճառագայթման բևեռացումը։ Մշակել է նոր աստղերի թաղանթների ջերմության ու խտության գնահատման պարզ մեթոդ՝ դրանց սպեկտրներում արգելված գծերի ի հայտ գալու փուլում։

Ի պատիվ Միխեիլ Վաշակիձեի է անվանակոչվել Լուսնի խառնարաններից մեկը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ilya Grigorevich Kolchinsky , Alla Alekseevna Corsún , Modest Geraklifovich Rodriges|título=Los astrónomos: Directorio biográfico|editorial=Naukova Dumka 1977|url=https://books.google.es/books?id=ufA9AQAAIAAJ&q%7Cidioma=ru}}
  2. Vashakidze, Mikhail - Exploración de absorción de espacio utilizando nebulosas extragalácticas|url=http://search.rsl.ru/ru/record/01005767896%7Cidioma=ru%7Cfechaacceso=7(չաշխատող հղում) de septiembre de 2017}}
  3. 6328|Vashakidze