Միխայիլ Շտիտելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շտիտելման
Ծնվել էնոյեմբերի 13, 1911(1911-11-13)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1941(1941-10-08) (29 տարեկան)
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելման (ռուս.՝ Михаил Ефимович Штительман, նոյեմբերի 13, 1911(1911-11-13), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1941(1941-10-08), Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրական գերեզմաններ Վյազմայի Եկատերինյան գերեզմանատանը
Շտիտելմանի ազգանունը թաղվածների ցանկում

Միխայիլ Շտիտելմանը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 13-ին Օդեսայում հաշվապահ Եֆիմ Մոիսեևիչ Շտիտելմանի ընտանիքում[1][2]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Վաղ տարիքից նա գրել է, դեռևս դպրոցում սովորելու տարիներին թողարկել է «Վսխոդի» գրական ամսագիրը։ Պատանեկության տարիներին դարձել է «Լենինսկիե վնուչատա» թերթի և «Գոռն» ամսագրի թղթակից։ 1920-ական թվականների վերջից մատակարարող է աշխատել Դոնի Ռոստովի «Ժեստ-Վեստեն» գործարանում, իսկ 1930-ական թվականների սկզբից աշխատակցել է Տուապսեի թերթերից մեկին, ևս մի քանի տարի անց՝ «Բոլշևիստսկայա սմենա» թերթին[3]։ Միաժամանակ սովորել է մանկավարժական ինստիտուտի գրական ֆակուլտետում։

1934 թվականին Միխայիլ Շտիտելմանը Ռոստովում հրատարակել է պատմվածքների իր առաջին ժողովածուն՝ «Որդին ծնվել է», իսկ 1936 թվականին Մոսկվայում՝ երկրորդը՝ «Պատմվածքներ ընկերների մասին»։ 1938 թվականին լույս է տեսել նրա ամենահայտնի գրքի` «Վիպակ մանկության մասին»-ի առաջին մասը, որը հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել է և բեմադրվել թատրոններում։ Վիպակի երկրորդ մասը լույս է տեսել «Օկտյաբր» ամսագրում (1940, թիվ 1)։ Նույն թվականին բանաստեղծ Գրիգորի Կացի հետ հրատարակել է ակնարկների «Երիտասարդ լինելու երջանկությունը» գիրքը։ Գրող Միխայիլ Շտիտելմանը իր ուսուցիչն ու դաստիարակն էր համարում Պոլիեն Յակովլևին[4]։

1939 թվականի մարտին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն, իսկ 1940 թվականի ապրիլին նշանակվել է այդ կազմակերպության Ռոստովի մարզային մասնաճյուղի ղեկավար, աշխատել «Մոլոտ» թերթի պատասխանատու քարտուղար։ 1941 թվականին Միխայիլ Շիտելմանն ու Գրիգորի Կացը գրել են «Քո բարի ընկերը» պիեսը, որը նույն թվականին բեմադրվել է Լենինյան կոմերիտմիության թատրոնում (ռեժիսոր՝ Բորիս Ֆատելևիչ[1])[3]։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մ. Ե. Շիտելմանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, նշանակվել 19-րդ բանակի «Դեպի հաղթանակ» թերթի պատասխանատու քարտուղար, որում ընդգրկված էին ռոստովցի մի շարք գրողներ և լրագրողներ, այդ թվում Գրիգորի Կացը և Գրիգորի Գրիդովը։ Ռազմաճակատում նա ակտիվորեն տպագրվել էր, գրել ֆելիետոններ, ակնարկներ, բանաստեղծություններ, փոքր հոդվածներ, մասնակցել Համամիութենական գրական ռադիոհանդեսին։ Ներկայացվել է Կարմիր աստղ մարտական շքանշանի։

Երբ 1941 թվականի հոկտեմբերին 19-րդ բանակը հայտնվեց շրջափակման մեջ, Կացը զոհվեց Վյազմայի մերձակայքում տեղի ունեցած մարտերից մեկում։ Երկար ժամանակ Շիտելմանը համարվում էր անհետ կորած, և միայն 1980 թվականին նրա գերեզմանը գտան ռոստովցի որոնողները, որից հետո գրողի աճյունը թաղվեց Վյազմայի Եկատերինյան գերեզմանատան եղբայրական գերեզմանում[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Եվգենյա Բորիսովնա Շտիտելման

Դուստրը՝ մատենագետ, լեհերենից ուկրաիներենի թարգմանիչ Իրենա Միխայլովնա Բարանովսկայա (Շտիտելման)[5]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Любовь. Рассказы. Ростов: Азово-Черноморское краевое книжное издательство, 1934.
  • Сын родился. Рассказы. Ростов: Азчериздат, 1934.
  • Рассказы о друзьях. М.: Советский писатель, 1936.
  • Повесть о детстве. Ростов: Ростиздат, 1938 (переиздания — 1938 и 1939, там же; М.: Советский писатель, 1949; М.: Детгиз, 1960; Ростов-на-Дону: Книжное издательство, 1970; М.: Детская литература, 1974). Перевод на польский языкMichał Sztitelman. Smak soli i pieprzu. Варшава: Iskry, 1965.
  • Счастье быть молодым (в соавторстве с Г. Кацем). Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
  • Твой добрый друг: лирическая комедия в трёх актах, девяти картинах (с Г. М. Кацем). М.—Л.: Искусство, 1942.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Песня не умолкнет никогда…»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. М. А. Гонтмахер. Евреи на донской земле Արխիվացված 2013-08-31 Wayback Machine: Որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև Մաքս Շտիտելման անունը։
  3. 3,0 3,1 3,2 «Штительман Михаил Ефимович» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  4. «Полиен Яковлев: судьба и книги». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Ни слова против правды(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]